Հայտնի թայվանցի հաքերը սեպտեմբերի 27-ին խոստացել է կիրակի օրը հեռարձակել, թե ինչպես է կոտրում Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի էջը: Այս մասին Չանգ-Չի-յուանը գրել է Facebook-ի իր 26 հազար բաժանորդներին՝ հայտարարելով, որ կարող է ուղիղ եթերում՝ Facebook Live հեռարձակման ժամանակ հեռացնել Facebook-ի հիմնադրի հաշվառման գրանցումը:
Սակայն սեպտեմբերի 28-ին նա որոշել է չհարձակվել, ինչի մասին նույնիսկ հայտնել է սոցցանցում: Լրագրողներին նա իր որոշումը բացատրել է այսպես. «Ես կչեղարկեմ իմ հեռարձակումը և արդեն հայտնել եմ, որ Facebook-ը շատ խոցելիություններ ունի: Ապացույցներ կներկայացնեմ, երբ պարգևատրվեմ այդ սոցցանցից»:
Նրա խոսքով՝ ինքը այդպիսի արձագանք չէր ակնկալում արտասահմանյան ԶԼՄ-ներից: