211652_close_icon
views-count68387 դիտում article-date 13:02 06-01-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Lexus-ն ու Mercedes-ը, վերջինս բախվել է շինության պատին, Lexus-ի անվահեծանն էլ կոտրվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Նարեկ Էլիզարովի վարած Lexus G 470 մակնիշի 30 ON 001 համարանիշի և 27-ամյա Դավիթ Բադեյանի վարած Mercedes մակնիշի 35 ZX 179 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Դ. Բադեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ը այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատավորեն ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլ Lexus-ի առջևի աջ կողմի անվահեծանը կոտրվել էր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր