211652_close_icon
views-count2577 դիտում article-date 16:24 02-02-2021

Թեկուզ ինչ-որ կազմով՝ ԱՀ ՊԲ-ն պետք է մնա․ ՀՀ և ԱՀ դժվարին վիճակից դուրս գալու համար պետական կառավարման համակարգում պետք են լուրջ քայլեր, այս իշխանությունը ցույց է տվել՝ ի վիճակի չէ․ Սեյրան Օհանյան․ Tert.am

Ես կարծում եմ, որ մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությունը, որը պետք է գա իշխանության, պետք է համապատասխան որոշում ընդունի՝ այսօրվա իրավիճակից ելնելով։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/02/02/Ohanyan/3512326?fbclid=IwAR39gqNz7NvCbnd20y-5IzGaNTUFFJkTUfx_vHOGuCWAeuCWkxwyhuSQ65Q]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կարգավիճակին։ «Մենք կանխարգելման իրավիճակից արձագանքման կամ, նաև, սպառնալիքների դիմագրավման իրավիճակում ենք գտնվում, պետք է համապատասխան հետևություններ անել և տեսնել, թե մենք ինչպես ենք ապահովում ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը։ Չէ՞ որ ՀՀ-ն Սահմանադրությամբ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, և պետք է այս իրավիճակում որոշում ընդունվի, թե ինչպիսին պետք է լինի Պաշպանության բանակը։ Կարծում եմ, որ, թեկուզ ինչ-որ կազմով, այն պետք է մնա, բայց, թե ինչպիսին պետք է լինի, դրա մասին կարող է ասել այսօրվա ղեկավարությունը։ Ես այսօր հստակ չեմ կարող ասել, որովհետև իրենց հետ կապ չունեմ»,-ասաց Օհանյանը։ Հարցին՝ արդյո՞ք որոշումները չեն ուշանում, օրինակ, ԱՀ ՊԲ-ի վերաբերյալ, ինչ է պետք անել այս փուլում, Օհանյանն արձագանքեց․ «44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո անհաջողությունները շարունակական են մեզ մոտ, որովհետև և՛ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, և՛ հունվարիր 11-ին ստորագրած փաստաթուղթը, և՛, այնուհետև, ՀՀ ղեկավարության գործողությունները երկրի ներսում, երկրի սահմաններում և Արցախում խոսում են այն մասին, որ իրավիճակը բավականին լարված է»,-ասաց Օհանյանը։ Հարցին՝ այս փուլում ՀՀ-ն կարողանում է կատարել իր՝ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի դերը, եթե չլինի ԱՀ ՊԲ, ՀՀ ՊՆ-ն կարո՞ղ է պաշտպանել ԱՀ անվտանգությունը, Օհանյանն արձագանքեց․ «Դժվար է ինձ համար ասել, որովհետև ես գտնում եմ, որ, այնուամենայնիվ, Հայաստանի և Արցախի այս դժվարին իրավիճակից դուրս գալու համար պետական կառավարման համակարգում պետք են լուրջ քայլեր՝ երկրի ներսում և դրսում, իսկ այս իշխանությունները ցույց են տվել, որ նրանք ի վիճակի չեն։ Նրանք ամեն ինչ արեցին, որ պատերազմ լինի, ոչ մի բան չարեցին, որ մենք պատերազմի ժամանակ հստակ ղեկավարում իրականացնենք, դեռ ավելին՝ ամբողջ նահանջը, ամբողջ պարտությունը պատերազմի ընթացքում խրախուսեցին»,-ասաց նա։ Հարցին՝ ինչպես կանխել, եթե իրենք հրաժարական չեն տալիս, Օհանյանն ասաց․ «Ամեն ինչ պետք է անել, որ սրանք փոխվեն»։ Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2021/02/02/Ohanyan/3512326?fbclid=IwAR39gqNz7NvCbnd20y-5IzGaNTUFFJkTUfx_vHOGuCWAeuCWkxwyhuSQ65Q]սկզբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր