▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում անհայտ անձի կողմից ծեծի է ենթարկվել պատգամավորի որդին. նա տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ ապրիլի 19-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Գագիկ Նուշիկյանը, ով արդեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Թումանյան փողոցում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ Գ. Նուշիկյանը ծեծի է ենթարկվել անհայտ անձի կողմից Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում գործող «Ջեմինի» սրճարանում վիճաբանության ժամանակ, ու նրան անծանոթ անձը հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Նուշիկյանը Ազգային ժողովի պատգամավոր Գարեգին Նուշիկյանի տղան է, ով Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին