«Պարոն Մարուքյանը ճիշտ է. ԱԺ իրավասությունները չեն որոշվում Երևանի քաղաքապետարանում, Արդարադատության նախարարությունում: ԱԺ իրավասությունները սահմանում է սահմանադրությունը և ԱԺ կանոնակարգ օրենքը, ինչն էլ և մենք օրեր շարունակ փորձում ենք բացատրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, ինչն էլ նրանք համառորեն չեն ցանկանում հասկանալ: Սա է խնդիրը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում այս հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, ապա, պատգամավորի խոսքով, ԱԺ իրավասությունները հստակ են, և շատ հստակ սահմանադրությունը գրում է, որ ԱԺ-ն ՀՀ կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին է:
«Դրան զուգահեռ մենք գիտենք, որ պետական կառավարմանը զուգահեռ գոյություն ունի տեղական ինքնակառավարում, որը ինքնանպատակ գործունեություն չէ: Եթե պետական մարմինները պիտի գնան համայնքներ և վերահսկողություն իրականացնեն այնտեղ, ապա տեղական ինքնակառավարման մարմնի իմաստը կորում է»,-հավելեց նա: