211652_close_icon
views-count1018 դիտում article-date 12:45 23-01-2020

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: «[url=https://armenpress.am/arm/news/1002339.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ հունվարի 23-ի նիստում քվեարկությամբ նախագիծը ստացավ 116 կողմ ձայն: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը,նախագիծը ներկայացնելով մասնավորապես նշել էր՝ այն ուղղված է կապիտալի շուկայի զարգացմանը: Նախաձեռնության ընդունման շնորհիվ ՀՀ կենտրոնական բանկը հնարավորություն կունենա դիմելու Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիային, որպեսզի վերջինս իր կայքէջում ՀՀ-ում Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագրի կիրառելիության վերաբերյալ իրավական եզրակացություն հրապարակի, ինչը մեծ խթան կհանդիսանա միջազգային շուկայի մասնակիցների համար՝ ՀՀ շուկա մուտք գործելու առումով:

Նմանատիպ նյութեր