Բաժիններ՝

Վալվերդեն՝ Կոուտինիոյի տրանսֆերի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կիսվել է իր մտքերով «Նապոլիի» դեմ ընկերական հանդիպումից հետո (2:1):

«Ես կփորձեմ ներգրավել բոլոր խաղացողներին: Ինչ-որ մեկը մեկնարկային կազմում սկսեց այսօր, ինչ-որ մեկը կմնա մեկ այլ օր առաջին րոպեներից խաղալու համար: Բոլորը կստանան խաղային ժամանակ:

Իհարկե, մեկ այլ թիմ հնարավոր տեղափոխությունն ազդում է Կոուտինիոյի վրա: Մենք չգիտենք, թե ինչ կարող է պատահել, բայց հիմա նա մեզ հետ է: Նա չմասնակցեց հանդիպմանը, ինչպես Արթուրը և Վիդալը, քանի որ նրանք ունեցել էին երկու մարզում: Մեր ծրագիրը մնում է անփոփոխ: Մենք նրա հետ կապված հույսեր ունենք:

Գրիզմանը հիանալի հանդիպում անցկացրեց:

Առաջին կեսում մենք կորցրեցինք տեմպը, բայց խոնավությունն ու ջերմությունն ազդեցին մեզ վրա»,- ասել է Վալվերդեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս