News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հանձնարարականի համաձայն, «Հայկական Սփյուռք» տարեգիրքն այլեւս չի հրատարակվի:

Այս մասին նա գրառում է արել Facebook-ի իր էջում՝ նշելով.

«Օրեր առաջ իմ աշխատասենյակում աչքովս մի չաղլիկ, շատ ծանր գիրք ընկավ: Հետաքրքրեց, սկսեցի ուսումնասիրել: Պարզվեց, որ դա «Հայկական Սփյուռք» անունով տարեգիրքն է, որը հրատարակում է Սփյուռքի նախարարությունը:

Մեծ հաշվով գրքի էությունը հետեւյալն է. տարեգրքի մեջ ընդամենը ներառված են նախարարության եւ գործընկերների կողմից իրականացված բոլոր միջոցառումները, նախարարի, երկրի առաջին դեմքերի կատարած այցերը: Եվ այս գիրքն ուղարկվում է սփյուռքյան մեր համայնքներին, որպեսզի աշխարհասփյուռ հայերը տեղեկացված լինեն վերոշարադրյալ կառույցների ու անձանց ծավալած գործունեության մասին:

Տարեգրքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստացա նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներից: Նախ, պարզվեց, որ, օրինակ, այս տարի հրատարակվող գրքում զետեղված են 1-2 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Այսինքն, Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները բացում են գիրքն ու ստանում «ժամկետն անց» տեղեկատվություն:

Պարզվեց նաեւ, որ շատ հաճախ իրացման, ինչպես նաեւ առաքման հետ խնդիրներ են եղել, ուստի մի մասը բաժանվել է նաեւ ՀՀ-ում: Եվ ամենակարեւորը, այս նախագծի համար մեր բյուջեն ամեն տարի զրկվել է 5 միլիոն դրամից, կրկնում եմ՝ հինգ միլիոն դրամ «Հայկական Սփյուռք» տարեգրքի համար:

Աներկբա է՝ մեր ժողովրդի կողմից վճարվող հարկերից կազմված պետական բյուջեի ամեն մի դրամը պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործվի, հետեւաբար, այսօր որոշեցի խորհրդակցել թիմակիցներիս՝ նորանշանակ փոխնախարարի, խորհրդականներիս եւ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ: Արդյունքում եկա այն որոշման, որ «Հայկական Սփյուռք» տարեգիրք նախագիծն իմ պաշտոնավարման օրոք չի լինելու, այդ 5 միլիոն դրամն էլ կամ կվերադարձվի բյուջե, կամ էլ անհամեմատ ավելի արդյունավետ, հավակնոտ ու գրավիչ նախագծի շրջանակներում կծախսվի:

Ես հիշեցնում եմ, որ դրսում արդեն վաղուց 21-րդ դարն է՝ նորագույն տեխնոլոգիաների դարը: Տարեգրքում հայտնված սույն տեղեկատվությունը տեսականորեն հնարավոր է անգամ մեկ ֆեյսբուքյան գրառմամբ անհամեմատ ավելի մեծ լսարանում տարածել, եւ դա անել առանց մեկ դրամ ծախսելու ու տոննաներով անիմաստ թուղթ վատնելու»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ