24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գյուղնախարարությունը ներմուծվող պարարտանյութը տեղականով փոխարինելու նպատակով առաջարկներ է ընդունում

Գյուղատնտեսության նախարարությունը ներմուծվող պարարտանյութը տեղականով փոխարինելու նպատակով նախատեսում է հավաքագրել առաջարկներ օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ:

Այս առնչությամբ, գյուղնախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Ներմուծվող պարարտանյութը տեղական արտադրության օրգանական, օրգանահանքային, կենսաբանական ավելի բարձրորակ պարարտանյութով փոխարինելու նպատակով նախատեսվում է հավաքագրել առաջարկներ օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ:

Յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ կարող է ներկայացնել առաջարկ օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ:

Առաջարկը պետք է պարունակի տեղեկատվություն առնվազն հետեւյալ չափանիշների վերաբերյալ.

1)   գործունեության իրականացման վայրը: Արտադրանքը պետք է նախատեսված լինի առնվազն 20000 հա հողատարածքի մշակության համար,

2)  տնտեսական հիմնավորումը եւ արդյունավետությունը, ֆինանսական հաշվարկները եւ 5 տարվա կտրվածքով կանխատեսումը, սեփական եւ փոխառու ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ հաշվարկ-հիմնավորումները,

3)  մասնավոր հատվածի կողմից ներդրվող միջոցների չափը եւ կազմը,

4)  արտադրվող պարարտանյութի տեսակները, ինքնարժեքի հաշվարկ-հիմնավորումը, դրանց գների համադրությունը եւ մրցունակությունը շուկայում ներկայումս առկա նմանատիպ արտադրանքի հետ,

5)  առաջարկի իրականացման նպատակով ստեղծվող ենթակառույցների, մշակվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների եւ դրանց բերքատվության աճի վերաբերյալ կանխատեսումը՝ արդյունքների չափելի ցուցանիշների նշմամբ,

6)  անհրաժեշտ պետական ֆինանսավորման չափը/կամ այլ աջակցության ձեւաչափը եւ ներգրավման պայմաները, ներդրված պետական միջոցների հետվերադարձի ժամկետը եւ շահութաբերության մակարդակը, ներդրումների վերադարձելիության ռիսկի գնահատականը,

7)  առաջարկվող արտադրանքի սերտիֆիկացման եւ դրա փորձարկման վերաբերյալ տվյալները:

Առաջարկների ընտրությունը իրականացվելու է ըստ առաջարկի չափանիշների եւ նախապատվությունը տրվելու է այն առաջարկներին, որոնք ապահովում են.

1)   ներդրված պետական միջոցների ավելի կարճ ժամկետում հետվերադարձ եւ պարունակում են ներդրումների վերադարձելիության նվազ ռիսկ,

2)  մասնավորի կողմից սեփական միջոցների առավելագույն ներդրում,

3)  արտադրանքի առավել մեծ արդյունավետություն,

4)  արտադրանքի նվազագույն գին,

5)  առաջարկի իրականացման տնտեսական առավել բարձր արդյունավետություն:

Գործընթացին մասնակցելու ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչեւ 2017 թվականի օգոստոսի 24-ը` ժամը 18:00-ն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն (ք. Երեւան, Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 3, կամ[email protected] էլեկտրոնային փոստի հասցեով) ներկայացնել առաջարկ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ