Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ նրան ստիպողաբար են պահել հոգեբուժարանում։ Այդ մասին տեղեկացնում է TMZ կայքը։
Նշվում է, որ նա ներկայացել է դատարան, որտեղ պատմել է, որ իր հայրը՝ Ջեյմի Սփիրսը նրան հոգեբուժարան է տարել իր կամքին հակառակ, ինչպես նաև ստիպել է երգչուհուն դեղեր ընդունել։
Աստղը նաև պահանջել է զրկել Ջեյմի Սփիրսին իր հանդեպ խնամակալության իրավունքից։ Դատարանը չի բավարարել երգչուհու հայցը և կարգադրել է հոգեբանական հետազոտություն իրականացնել։