211652_close_icon
views-count51825 դիտում article-date 16:42 14-01-2022

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 27–ամյա վարորդը ГАЗель բեռնատարով «Արծվի թևերի» մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հարություն Խաչատրյանը իր վարած ГАЗель մակնիշի բեռնատարով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևերի» մոտ, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց  և մոտ 150 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, ապա տեղափոխվել  «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  ժամանել են ճանպարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր