Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ատլետիկո»-ն հաղթելով «Ռեալ Սոսիեդադ»-ին միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը

«Ատլետիկո»-ն հաղթելով «Ռեալ Սոսիեդադ»-ին միանձնյա գլխավորում է 
մրցաշարային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 36-րդ տուրում «Ատլետիկո»-ն տանն ընդունեց «Ռեալ Սոսիեդադ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «աթլետները» խաղի մեկնարկից 28 րոպե անց արդեն առաջ էին հաշվի մեկ երկու գնդակի առավելությամբ: 16-րդ և 28-րդ րոպեներին գոլերի հեղինակներ դարձան համապատասխանաբար Յանիկ Կարասկոն և Անխել Կոռեան: «Ռեալ Սոսեիդադ»-ի հեղինակության գնդակը 83-րդ րոպեին խփեց Իգոր Սուբելդիան: «Ատլետիկո»-«Ռեալ Սոսեիդադ»` 2:1:

Այժմ «Ատլետիկո»-ն 80 միավորով միանձնյա գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ նրան հաջորդող «Բարսելոնա»-ն ունի միայն 76, «Ռեալ»-ը 75, իսկ «Սևիլիա»-ն` 74 միավոր: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության ավարտին մնաց 2 տուր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]