Մայք Պոմպեոն մեկնել է Իսրայել. Թրամփի քարտեզն ու հակամարտության պլանը՝ քննարկման թիրախում (լուսանկարներ)

Աշխարհում կորոնավիրուսի համաճարակի տարածման պահից մինչ այսօր ԱՄՆ պետքարտուղարի առաջին արտասահմանյան այցն իրականացվել է այսօր՝ դեպի Իսրայել:

Ազգային դրոշի գույներով պատկերված  անձնական պաշտպանիչ դիմակով,  Մայք Պոմպեոն հյուրընկալող երկրում  պահպանել է  սոցիալական հեռավորության եւ անձնական պաշտպանության բոլոր ցուցումները:

Euronews-ը հայտնում է, որ մեկնաբանելով այցի նպատակները ՝ ԱՄՆ Արտաքին գործերի նախարարության ղեկավարն ասել է. «Մենք մտադիր ենք քննարկել խաղաղության հասնելու  ծրագրերը: Այն պահից, երբ ճանապարհային քարտեզի մանրամասները հրապարակվեցին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, բավական ժամանակ է անցել, մենք պետք է հետագա քայլերը քննարկենք տվյալ ուղղությամբ»:

Հունվարին Իսրայելի կառավարության ղեկավարը և ԱՄՆ վարչակազմի ղեկավարը հայտարարեցին պաղեստինա-իսրայելական նոր խաղաղ կարգավորման կարևորագույն դրույթների մասին, միևնույն ժամանակ հայտարարվեց, որ Վաշինգտոնը մտադիր է Իսրայելի Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերը ճանաչել որպես իսրայելական տարածք:

Այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեց, որ այդ ծրագրերի իրականացումը կխաթարի Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման ամբողջ գործընթացը:

Նախօրեին պաշտոնական Մոսկվան կրկին հաստատեց ավելի վաղ ասված խոսքերը: 

Euronews-ը նաև փոխանցում է, որ Իսրայելում Մայք Պոմպեոն հանդիպել է Վարչապետ Բենյամին Նեթանյահուին և «Կահոլ-Լավան» դաշինքի ղեկավար Բենի Հանցի հետ, որը ներկայումս ղեկավարում է իսրայելական քնեսետը,  հանդիպել է  նաև նախկին գլխավոր շտաբի պետ Գաբի Աշխենազիի հետ: Հենց Աշխենազին է այս հինգշաբթի ստանձնելու Իսրայելի արտգործնախարարի պաշտոնը:

TACC-ը, մեկնաբանելով Պոմպեոյի այցը Իսրայել, գրում է, որ հրեական պետության կողմից Պաղեստինի տարածքների բռնակցումը Արևմտյան ափին և Հորդանանի հովտում քննարկումը չի եղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Իսրայել կատարած ուղևորության նպատակ:

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության  ներկայացուցիչները հայտնել են, որ Պոմպեոյի օրակագրում այդ հարցը չի եղել առանցքային տեղում:

Նշենք, որ Պոմպեոն արտասահմանյան ուղեւորություններ չէր կատարել արդեն 2 ամիս՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի բռնկումից ի վեր:

Ավելի վաղ The Jerusalem Post-ը հայտնել էր, որ  Իսրայելում Պոմպեոյի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության պլանը կյանքի կոչելու քայլերն են:լուսանկարը՝ դեպի Իսրայել թռիչքի օդանավից

Ապրիլի 22-ին Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ պաղեստինա-իսրայելական հակամարության լուծման ամերիկյան տարբերակի  վերաբերյալ վերջնական որոշումը կախված է Իսրայելից:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր ծրագիրը՝ նշելով, որ Իսրայելի նոր կառավարության առաջարկած պլանների իրականացումը ՝ Արևմտյան ափին մի շարք տարածքների մասին, կխաթարի Մերձավոր Արևելքի կարգավորման գործընթացը: Նա շեշտել է, որ Ռուսաստանը անհրաժեշտ է համարում պահպանել կարգավորման միջազգային իրավապայմանագրային դաշտը, ներառյալ Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը:

Նախագծի համաձայն՝ Երուսաղեմը լինելու է Իսրայելի անբաժան մայրաքաղաքը, իսկ Իսրայելի ինքնիշխանությունը տարածվելու է Հորդանան գետի արեւելյան ափի մի մասի նկատմամբ: Թրամփը միաժամանակ Պաղեստինին առաջարկել է սեփական մայրաքաղաքն ունենալ Արեւելյան Երուսաղեմում, որտեղ ԱՄՆ-ը «հպարտորեն» դեսպանատուն կբացի: Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոստացել է, որ համաձայնության դեպքում Պաղեստինում 50 մլրդ դոլարի ներդրումներ կանի:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջարկն անվանել է «իրատեսական տարբերակ» ՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար:  Մինչդեռ Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը եւ արմատական իսլամիստական «Համմաս» շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան վճռականորեն մերժել են Սպիտակ տան ղեկավարի պլանը:

Նշենք, որ պաղեստինաիսրայելական հակամարտության «բանալի» համարվող Թրամփի այս նախագիծը եւ քարտեզը 3 տարի մշակել է Թրամփի փեսա ու խորհրդական Ջերարդ Քուշները:

Պլանի հիմքում ընկած Է 2 պետությունների փոխադարձ ճանաչումը: Պաղեստինի տարածքը, որը բաղկացած Է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի արեւմտյան ափից, առաջարկվում Է անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ. այդ կերպ, Թրամփի խոսքով՝ արաբական պետության տարածքը պետք Է կրկնակի մեծանա:

Բացի այս, ԱՄՆ-ը  մտադիր Է օրինական ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացված պաղեստինյան հողերում:

Փաստաթղթում հատուկ ուշադրություն Է դարձվում Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում Է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը, եւ միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը:

ԱՄՆ-ի նախագահը որպես հաշտության գործընթացի պայմաններ Է նշել այն, որ Պաղեստինի իշխանությունների կհրաժարվեն Գազայում գործող «Համմաս» արմատական շարժման աջակցությունից, ինչպես նաեւ զինված պայքարի մեթոդներից:

Պաղեստինը դեմ է ամերիկյան ծրագրին եւ Թրամփի հրապարակած քարտեզին:

Տպել
1759 դիտում

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում