Ֆուտբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականն անցկացրեց երկրորդ ընկերական հանդիպումը Չեռնոգորիայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Գերման Կուրբաշյանը և Ժիրայր Շաղոյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին մեր հավաքականը Չեռնոգորիային զիջել էր 3:1 հաշվով: