211652_close_icon
views-count4764 դիտում article-date 23:30 22-09-2017

Կիրակի օրը Գերմանիան կանցլեր կընտրի

Գերմանիայում սեպտեմբերի 24-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, և քվեարկության արդյունքներով կորոշվի նոր կանցլերի թեկնածությունը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` ընտրական տեղամասերը կբացվեն տղական ժամանակով 8:00-ին, քվեարկությունը կավարտվի ժամը 18:00-ին: Մոտավորապես հենց այդ ժամանակ էլ կհայտնվեն exit poll-երի՝ ընտրատեղամասերից դուրս գալիս ընտրողների հարցումների արդյունքները: Քվեարկության արդյունքների պաշտոնական ամփոփումն առցանց-ռեժիմով կանցկացվի Գերմանիայի համերկրային ընտրական կոմիտեի ինտերնետ-կայքում: Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերի 25-ի առավոտյան: Ընտրություններից 30 օր անց պետք է տեղի ունենա նոր գումարման խորհրդարանի առաջին կազմակերպական նիստը, և դրանով ընտրությունների վերջնական արդյունքները կհամարվեն հաստատված:

Նմանատիպ նյութեր