Վարչապետը ներկա չէր ԱԺ-ում հարցուպատասխանին․ Ինչ են ասում Միրզոյանն ու մայր օրենքը

Վարչապետը ներկա չէր ԱԺ-ում հարցուպատասխանին․  Ինչ են ասում Միրզոյանն ու մայր օրենքը

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում։

Հարցին, թե Փաշինյանը մասնակցելու է, Միրզոյանն արձագանքել է՝ «վարչապետը Հայաստանում չէ, ինչպե՞ս մասնակցի»։

Լրագրողները հիշեցրերել են, որ ժամանակին, երբ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը երկրում չէր, մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե որևէ մեկը վարչապետ է, ապա այդ օրն ու այդ ժամին երկրագնդի վրա որևէ այլ կետում գտնվել չի կարող:

«Օրենքի աբսուրդ մեկնաբանություն է, ժողովո′ւրդ ջան, եթե կառավարության որևէ անդամ, այդ թվում` նաև վարչապետը, երկրում չէ, ապա նա, իհարկե, չի կարող գալ այստեղ: Ես Փաշինյանի այդ հայտարարության կոնկրետ դրվագն ու կոնտեքստը չեմ հիշում: Եթե մարդը երկրում չէ, գործուղման մեջ է, ինչպե՞ս կարող է գալ»,- ասել է Միրզոյանը։

ՀՀ նոր Սահմանադրությամբ վարչապետն ազատված է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին պարտադիր ներկա գտնվելուց։ Մասնավորապես, մայր օրենքի 112-րդ հոդվածում նշվում է, որ հերթական նստաշրջանի` նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին: Պատգամավորներն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելու իրավունք:

Մինչդեռ Սահմանադրության հին խմբագրմամբ հստակ ընդգծվում է վարչապետի ներկայության պահանջը։ Մասնավորապես, 80-րդ հոդվածում ասվում է, որ հերթական նստաշրջանի նիստերի գումարման շաբաթվա մեկ նիստում վարչապետը և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---