Apple Watch Series 3-ը SIM քարտ կունենա 9 սեպտեմբերի 2017 - 14:50 AMT PanARMENIAN.Net - iOS 11-ը տեղեկություններ է պարունակում ոչ միայն Apple-ի սմարթֆոնների ու պլանշետների, այլ նաև նոր սմարթ ժամացույցի մասին: Watch հավելվածում 9to5mac պորտալի լրագրողները նոր ժամացույց են հայտնաբերել կարմիր գույնի անվակով ու նոր թվատախտակով: Ըստ փորձագետների, Digital Crown նոր անվակը թույլ կտա տարբերել նոր սարքերը «խելացի» ժամացույցների նախորդ տարբերակներից: Երկրորդը՝ հաստատվել է, որ սմարթ ժամացույցներն օգտվում են LTE-ցանցերից: Լրագրողները տեսել են ազդանշանի մակարդակի պատկերակը, ինչպես նաև բջջային կապի միացման նշանը, գրում է iPhones.ru-ն: Այդպիսով, կարելի է ենթադրել, որ SIM քարտի վերաբերյալ տեղեկությունը վերջապես հաստատվել է: Ակնկալվում է, որ սեպտեմբերի 12-ին ընկերությունը կներկայացնի iPhone 8 նոր մոդելը, ինչպես նաև Apple Watch-ի, Apple TV-ի և iOS-ի թարմացումները:Բացի այդ, միջոցառմանը կներկայացվեն iPhone 7 և 7 Plus-ի թարմացված տարբերակները անլար լիցքավորմամբ: Գլխավոր նորույթներից է A11 պրոցեսորը և հետևի ապակյա պանելը: Շնորհանդեսը կանցնի Կալիֆորնիայի Կուպերտինո քաղաքում, թատրոնում, որն անվանակոչված է ընկերության հիմնադիրներից Սթիվ Ջոբսի պատվին: iPhone 8-ի հիմնական տեսախցիկը կկարողանա 4K վիդեոներ ձայնագրել վայրկյանում 60 կադր արագությամբ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |