Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԶՈՒ երեք ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

ՀՀ ԶՈՒ երեք ստորաբաժանումներում անցկացվել են մարտական 
պատրաստականության բարձրացման միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ, որոնց ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կ. Մուրադյանը:

Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության աստիճանը, հրահանգներ են տրվել անձնակազմի կարողությունները զարգացնելու վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտական իրավիճակում անձնակազմի գործողությունները հստակեցնելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 7-ին 5-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են մարտավարական պատրաստության գործնական պարապմունքներ:

Ներկայացվել են պայմանական հակառակորդի հարձակման հավանական ուղղությունները, գնահատվել է իրադրությունը, ցուցումներ են տրվել առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ: 

Ապրիլի 7-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի ականանետային մարտկոցի անձնակազմի մասնակցությամբ անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Ստուգվել են զինծառայողների մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական

կարողությունները: Ներգրավված ստորաբաժանումը գերազանց է կատարել առաջադրանքը, խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]