×


Ռուս հայտնիները ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ են անում պաշտպանել Արցախի հուշարձանները

Ռուսաստանի մշակույթի գործիչները, այդ թվում՝ դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովը եւ Թեոդոր Կուրենձիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը եւ ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, խնդրում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական եւ ճարտարապետական ժառանգության հուշարձանները ներառել համաշխարհային ժառանգության ցանկում՝ դրանց հետագա պահպանման համար:

«Մենք՝ միջազգային մշակութային հանրության ներկայացուցիչներս եւ հասարակական գործիչներս, խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական եւ ճարտարապետական ժառանգության հուշարձանների ճակատագրով, որոնք վտանգի տակ են եւ կարող են ոչնչացվել, ավերվել ու վանդալացվել նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Մենք խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին օգտագործել իր հեղինակությունն ու բոլոր լիազորությունները՝ հուշարձանները փրկելու համար՝ տալով նրանց անհրաժեշտ կարգավիճակ եւ ընդգրկվելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում»,- ասվում է բաց նամակում, որը հրապարակել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նամակը ստորագրել են նաեւ ռեժիսորներ Ալեքսեյ Գերման կրտսերը, Էդուարդ Բոյակովը, դերասաններ Անդրեյ Մերզլիկինը, Սվետլանա Նեմոլյաեւան, Յուլիա Աուգը, գրող Զախար Պրիլեպինը եւ շատ ուրիշներ:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կդիմի ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքները պահպանելու համար:

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին