211652_close_icon
views-count7473 դիտում article-date 21:11 20-12-2017

ԱՄՆ ֆիննախը «Մագնիտսկու ցուցակում» է ներառել Ռամզան Քադիրովին

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Մագնիտսկու գործով» պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ևս 5 քաղաքացու նկատմամբ, որոնց մեղավոր են համարում մարդու իրավունքների խախտումների համար: Այս մասին հայտնում է «Новая газета»-ն։ Ցանկում է հայտնել ՌԴ 5 քաղաքացի, ընդ որում՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը: Նշենք, որ ԱՄՆ-ում ընդունվել էր այսպես կոչված «Մագնիտսկու օրենքը» (կամ «Մագնիտսկու ցուցակ»), որը նախատեսում է վիզային և տնտեսական պատժամիջոցների կիրառում Ռուսաստանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան և մարդու իրավունքների խախտման համար: Դրան ի պատասխան Պետդուման ընդունել էր «Դիմա Յակովլևի ցուցակը», որն արգելում է ամերիկացիներին ռուս երեխաներ որդեգրել։

Նմանատիպ նյութեր