211652_close_icon
views-count3351 դիտում article-date 19:17 28-08-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 25-ից 28-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 25-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 28 դեպքից բացահայտվել է 23-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք: Բացահայտվել է գողության 26, խարդախության 6, ավտոմեքենա փախցնելու 5, խուլիգանության 2, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր