Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Յոթ ամիս ա՝ առավոտից իրիկուն իմ մասին քարոզում են, թե հանցագործ եմ…». Սամվել Բաբայանը շինծու համարեց քրգործը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատական քննությունը:

Դատարանը հարցաքննեց Սամվել Բաբայանին: Վերջինս չընդունեց իրեն առաջադրված ոչ մի մեղադրանք. «Չեմ կարող ինձ մեղավոր ճանաչել մի գործի մեջ, որում ոչ մի հանցանք չկա»:

Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ և 190 հոդվածի 1-ին մասերով՝ Բաբայանը, ըստ մեղադրանքի, դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն, պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով «Իգլա» ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով:

Եղբայրներ՝ Անդրանիկ և Կարեն Քոչարյանները, ինչպես նաև Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը մեղադրվում են հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ դրա հանցավոր ծագումն ու իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190 հոդվածի  1-ին մասով: Խոսքը կարմիր ներկանյութով պատված 101 հատ 50 եվրո և 2 հատ 20եվրո արժողությամբ թղթադրամների մասին է, որոնց անհաջող «լվացման» փորձ են կատարել, ըստ մեղադրանքի, գործով հինգ ամբաստանյալները:

Եվրամիության մի շարք երկրների բանկոմատներում գումարների անվտանգության խախտման դեպքում՝ օրինակ՝ բանկոմատի վրա հարձակման ժամանակ, թղթադրամները կարող են ավտոմատ կերպով պատվել կարմիր ներկանյութով: Ահա թե ինչու՝ թղթադրամի՝ հատուկ կարմիր ներկանյութով պատված լինելը կարող է նշանակել, որ թղթադրամը գողոն է եղել, հանցավոր ճանապարհով է ձեռք բերվել…

Գործով կալանքի տակ են միայն Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը, մնացած չորս ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Սամվել Բաբայանը դատարանում ասաց, թե Սանասար Գաբրիելյանին ճանաչում է 1992 թվականից, նրա հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ է: Սանասարն իրեն նախապես չի հայտնել զենք գնելու և հայոց բանակին նվիրելու մտադրության մասին, դա «բացառապես» նրա գաղափարն է եղել: Նա իրեն ցույց է տվել միայն  պլանշետով լուսանկարված «Իգլայի» մասը՝ «տրուբեն»: Ինքը նրան բացատրել է՝ դա կոմպլեկտով պիտի լինի, որ աշխատի: Բացի այդ, խողովակի մեջ պետք է լինի 3 հրթիռ: Նաև Սանասարին բացատրել է, որ զենք գնելը համարվում է քրեական հանցանք. «Ես դրդել եմ, որ էդ գործարքը չկատարվի, այլ ոչ թե դրդել եմ դրա կատարմանը… Ուրիշ ի՞նչ փաստարկ կա, որ ես ինձ մեղավոր ճանաչեմ…»,- ասաց Բաբայանը:

Ըստ Բաբայանի՝ «չէր կարելի մի տրուբա առնելու համար 40 հազար դոլար տալ, դա ծիծաղելի կլիներ»:

Բաբայանն ասաց, որ Սանասարն իրեն հարցրել է նաև՝ կարող ա՞ էդ «տրուբեն» մեր բանակին պետք գա, ինքն էլ պատասխանել է՝ կարող ա, ու բացատրել է՝ որպես զինամթերքի մաս՝ «տրուբեն» կարող է ժամանակի ընթացքում ժանգոտվել ու անպիտան դառնալ, դրա համար ավելի լավ է՝ դնեն արկղի մեջ ու թաղեն: Եվ որպեսզի քրեական պատասխանատվության չենթարկվեն, կարող են լուսանկարել «թաղման վայրը», հետո այն ցույց տալ մի որևէ «թևավորի»՝ ուսադիրավորի՝ թող հանեն ու տանեն…

Ըստ Բաբայանի՝ ամեն դեպքում՝ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված «տրուբեն», իր համոզմամբ, ոչ թե զինամթերք է, այլ՝ զինամթերքի մաս, այն անպետք է առանց աշխատեցնող  մասերի՝ մարտկոցի ու արձակման սարքավորման: Սանասարը լսել է իր խորհուրդը և կամովին հրաժարվել է «Իգլայի» «տրուբեն» գնելուց: Նա նույնիսկ իր բառերով է հրաժարվել այդ գործարքից հեռախոսային խոսակցության ժամանակ:

Բաբայանը միանգամայն հասկանալի համարեց այն, որ զենքի հարցում Սանասարը խորհուրդ է հարցրել իրենից. «Բա էլ ո՞ւմ մոտ պիտի տաներ պլանշետը: Մարդը ինձ հարգել, վստահել, բերել ա ինձ մոտ… »:

Ապա Բաբայանը դիմեց մեղադրողին. «Ձեր մոտ որ բերեր, դուք կիմանայի՞ք»:

Դատարանի հարցին՝ երբևէ գործ ունեցե՞լ է «Իգլայի» հետ, որտեղի՞ց են «Իգլայի» մասին գիտելիքները, Բաբայանը պատասխանեց. «Ես 9 տարի եղել եմ Արցախի բանակի հրամանատար, պաշտպանության նախարար, կռվի ժամանակ օգտագործել էլ եմ «Իգլա»՝ ինձանից լավ ոչ ոք էդ զենքի մասին չգիտի… Երբ 1992-ին հակառակորդը փորձում էր խաղեր խաղալ, մենք սամալյոտ ենք խփել, բայց «Իգլայի» խողովակի մեջ եղած երեք հրթիռներից հնարավոր է՝ մեկը ցելին խփի, դրա համար էլ կարևոր է, որ բոլոր հրթիռները տեղում լինեն…»:

Այն հարցին՝ հեռախոսազրույցի ժամանակ Սանասար Գաբրիելյանը Հրաչ Մայիլյանին ասել է, թե «Առաջինի» մոտ պիտի գնա, ո՞ւմ է նկատի ունեցել «Առաջին» ասելով՝ Բաբայանը պատասխանեց. «Ես առաջին չեմ՝ պաշտոն չեմ ունեցել, հասարակ քաղաքացի եմ եղել, չգիտեմ, թե Սանասարը ում մասին է ասել՝ Առաջին… Էս մարդիկ իրենց ցուցմունքներում ասել են, թե էդ «Իգլայի» հարցով զբաղվել են 2016 թվականի մայիսից: Ես միայն մայիսի 23-ին եմ եկել Հայաստան՝  5 տարուց ավել բացակայում էի: Ես ինչպե՞ս կարող էի նրանց դրդողը լինել, ինչո՞վ եք առաջնորդվում…»:

Սամվել Բաբայանն ասաց, թե ինքը Սանասարին ուղարկել է Վրաստան՝ տախտակի գործով, հենց այդ գործի, ինչպես նաև «ՕՐՕ» դաշինքի նախընտրական շտաբի նյութական հարցերի հետ կապված են ինքն ու Սանասարը խոսել  գումարներից, այդ գումարները ոչ մի կապ չունեն «Իգլայի» արժեքը վճարել-չվճարելու հետ:

Սամվել Բաբայանը գաղտնիք իմացողի պես ասաց, որ ինքը տեղեկություններ ունի՝ քրեական գործով անցնող «Իգլայի» խողովակը Վրաստանից չի Հայաստան բերվել, այն դեռ 1989 թվականից է եղել Հայաստանում՝ գցված է եղել ինչ-որ մեկի «գարաժում», և ինքը դեռ կբացահայտի ու կապացուցի, թե՝ ում գարաժում է եղել այդ «Իգլան»:

Սամվել Բաբայանը պահանջել էր, որ Սանասար Գաբրիելյանը ջնջի պլանշետում առկա լուսանկարը՝ «Իգլայի» խողովակի պատկերով: Նա բացատրեց, որ դա արել է՝ հասկանալով, որ Սանասարը կարող է կրակի մեջ ընկնել, ինչպես որ ընկել է:

Երբ Սանասարին ձերբակալել են, ինչ-որ մեկը գնացել է Սամվել Բաբայանի մոտ ու «մտահոգություն է հայտնել», թե ձերբակալվածը կարող է «երգել»: Բաբայանն ասաց, որ դա միմիայն հարցնողի մտահոգությունն էր, ինքը նրան պատասխանել է՝ էդ բռնվածը մենակ ինքն իր վրա պիտի «երգի»՝ «ուզում ա երգի, թող երգի»: Ըստ Բաբայանի՝ ինքը մտածել է, թե Սանասարին երեք օրից բաց կթողնեն, քանի որ Սանասարը կամովին հրաժարվել էր «Իգլան» ձեռք բերելուց… Բաբայանը պահանջել է գտնել պլանշետը ու ջնջել այնտեղ առկա լուսանկարը. «Ես լավ գիտեմ յուրիսպրուդենցիան, չէի ուզում, որ Սանասարը խնդիրներ ունենա…»:

Երբ Սանասարը հրաժարվել է «Իգլայի» խողովակը մեկ հրթիռով ձեռք բերելուց՝ պահանջելով, որ հրթիռները պիտի երեքը լինեն, պակասող մասերն էլ պիտի տեղում լինեն, նրա հետ բանակցողն ասել է, թե պակասող մասերը կճարի: Սրա վերաբերյալ հարցին Սամվել Բաբայանը պատասխանեց. «Մենք ապրում ենք Հայաստանում, մարդիկ կարող են ամեն ձևի լոպազանան: Ես չեմ կարա ինչ-որ մեկի ուղեղը մտնել ու ասել, թե ինչ կար մտքին… Ես միայն  փաստերից եմ խոսում, դուք՝ ենթադրություններ եք անում»՝ վերջին արտահայտությունը վերաբերում էր մեղադրողին: Նա նաև դատարանին անդրադարձավ. «Սա դատարան է, ոչ թե ենթադրությունների ակումբ»:

Նա պնդեց, որ ինքը հանցագործ չէ, նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, չի եղել դեպք, որ հրաժարվի ցուցմունք տալուց, իսկ մեղադրական եզրակացության մեջ նշված է, թե հրաժարվել է: Ինքը նույնիսկ հեռախոսային խոսակցությունները վերծանելու ժամանակ նստել է քննիչի կողքին ու բացատրել է Ղարաբաղի բարբառով ասված մտքերը:

Փողերի լվացման դրվագով ևս Սամվել Բաբայանն իրեն մեղավոր չճանաչեց՝ ասելով. «Ես գողությւն չեմ արել, չեմ օժանդակել, փող չեմ լվացել՝ էդ հոդվածի ո՞ր կետն եմ արել, որ ինձ մեղադրանք է առաջադրվել»:

Սամվել Բաբայանը նշեց, որ Ռուսաստանում ապրող ոմն Վասիլի իրեն պարտք է եղել 35   հազար դոլար: Նա մաս-մաս է վերադարձրել պարտքը: Ինքն իր հերթին պարտքեր է ունեցել բանկերում: Շտապեցրել է Վասիլիին, նա էլ 30 հազար դոլարը տվել է, իսկ մնացած 5 հազարը ասել է, թե կարող է վերադարձնել ներկոտ թղթադրամներով: Նա դոլարի փոխարեն եվրո է վերադարձրել: Երբ Վասիլին ասել է, որ ներկոտ թղթադրամներով կարող է պարտքը փակել, ինքը այդ թղթադրամների նմուշ է ուզել, որպեսզի համոզվի, որ դրանք կեղծ չեն: Վասիլին նմուշի համար ուղարկել է մեկ, ապա երեք հատ ներկոտ թղթադրամ՝ եվրո: Ինքը 20 եվրո արժեքով թղթադրամը տվել է իր լավ բարեկամ Կարեն Քոչարյանին ու խնդրել է որևէ փոխանակման կետում պարզել՝ կեղծ չի՞ արդյոք: Կարենին պատասխանել են, որ կեղծ չի, բայց կարող են բանկում փոխանակել՝ որպես հնամաշ, դրա համար բանկը տոկոսներ կպահի:

Բաբայանը նշեց, որ բանկում աշխատող ծանոթ ունի, ում ցույց է տվել ներկոտ թղթադրամը, նա ասել է, որ այն կեղծ չէ, իսկական է, բայց բանկը փոխանակման դեպքում կպահի արժեքի 20-25 տոկոսը: Ինքը չի ցանկացել, որ այդքան պահեն, սկզբում Կարենին հարցրել է՝ կարող է՞ քիմիկոս ծանոթ ունենա, նա թղթադրամները մաքրի ներկից: Սկզբում Կարենի միջոցով նրա ծանոթ քիմիկոսին ուղարկել է 20 եվրո, հետո՝ երկու հատ 20 ու մեկ 50 եվրո: Եթե առաջին թղթադրամը ավելի շատ «առանժըվի» էր, ապա վերջինները կարմիր էին, քանի որ Վասիլին ասել էր, թե հինգ հազար եվրոն կարմիր ներկով է պատված:

Ըստ Բաբայանի՝ ինքը «փողերի լվացման» դրվագով ճանաչում է միայն Կարեն Քոչարյանին, մյուս ամբաստանյալներին չի ճանաչում: Նրանց հետ, ինչպես նաև Կարեն Քոչարյանի հետ ոչինչ չի պայմանավորվել, ոչինչ չի խոստացել: Եթե քիմիկոսը կարողանար մաքրել թղթադրամները, ինքը մի բան կտար, հո մարդը ձրի չէ՞ր աշխատելու:

Ամբաստանյալ Ժորա  Զաքարյանը՝ քիմիկոսը, ում հանձնվել էին թղթադրամները, որ ներկից մաքրի, դատարանում հաստատեց, որ իրեն ոչ ոք ոչինչ չէր խոստացել վճարել կատարած աշխատանքի համար. «Մի էրկու հատ քաբաբ պտի բերեին, ուտեինք, էդքան բան…»:

Փողերի լվացման դրվագով Սամվել Բաբայանը պնդեց՝ ինքը չի իմացել, որ Եվրոպայում կան բանկոմատներ, որոնցից գողություն անելիս փողերը ներկվում են: Ինքը չի իմացել, որ Վասիլիի կողմից ուղարկվող թղթադրամները կարող են գողոն լինել, հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինեն: Քրեական գործում, ըստ Բաբայանի, ապացույց էլ չկա, որ առգրավված եվրոները եղել են շրջանառությունից հանված:

Բաբայանը նշեց. «Էս գործով վեց մարդ է դատվում, վեցն էլ  գրել են նախաքննության ընթացքում,  թե իրենց մասնակի են մեղավոր ճանաչում: Բայց էդ մարդիկ ի՞նչ են արել, որ մասնակի են մեղավոր ճանաչում… Սա գործ չի, ամոթ է … Փողերի լվացման մասն էլ ութ ամիս հետո բերել-կցել են գործին, շոու են սարքել…»:

Դիմելով մեղադրողին՝ Բաբայանն ասաց. «Ձեզ էլ որ վեց ամիս գաղտնալսեն, հարյուր հատ հոդված կդնեն…»:

Սամվել Բաբայանը նշեց, որ ինքը բանկերում պարտքեր է ունեցել՝ մոտ 170 հազար դոլար, ամեն օր տոկոսներն ավելանում էին, դրա համար է ստիպված եղել համաձայնել, որ ներկված թղթադրամներ ուղարկեին իրեն՝ պարտքը փակելու համար: Ինքը ճշտել է, որ դրանք կեղծ փողեր չեն և միայն մի քանի թղթադրամ փորձնական տվել է, որ փորձեն մաքրել: Մնացած թղթադրամները ոչ ոքի հայտնի չէ՝ ինքն ինչ էր անելու: Միգուցե վառելու էր, միգուցե հորելու էր մի տեղ, այդ թղթադրամները իրեն չեն հասել, դրանք առգրավվել են Երևան բերվելուն պես:

Բաբայանն ասաց, որ բացի հինգ հազար եվրոյից, ուրիշ ներկված թղթադրամների մասին ինքը ոչ ոքի հետ չի խոսել, իսկ մոսկովյան ծանոթի՝ Մարատի հետ խոսել է «բոչկայով կրասկայի», տախտակի մասին, ու եթե ասել է «ճղված», դա թղթադրամի մասին չի  եղել, այլ՝ տախտակի՝ ղարաբաղի բարբառով էդպես ասում են մաշված տախտակի մասին…

Սամվել Բաբայանը նեղված էր ոչ միայն առաջադրված մեղադրանքներից , այլև լրատվամիջոցներից: Դիմելով լրագրողներին՝ նա ասաց. «Դուք կարաք անվտանգությունում աշխատեք, իրանց փաստաբանն եք… Յոթ ամիս ա՝ առավոտից իրիկուն իմ մասին քարոզում են, թե հանցագործ եմ…»:

Սամվել Բաբայանի հարցաքննությունից հետո հարցաքննվեցին դատաձգաբանական փորձաքննությունն անցկացրած փորձագետները: Նրանք պնդեցին իրենց եզրակացությունը, իսկ նրանցից՝ Արթուր Հասրաթյանը նշելով, որ «Իգլայի» խողովակն ու հրթիռը համալրված չլինելու պարագայում չէին կարող գործարկվել, պնդեց, որ այնուամենայնիվ, այդ խողովակն ու հրթիռը համարվում են ռազմամթերք:

Փորձագետի եզրակացության հետ համաձայն չէին այդ դրվագով մեղադրվող Սամվել Բաբայանն ու Սանասար Գաբրիելյանը, ում կարծիքով՝ «Իգլայի» խողովակն ու հրթիռը ռազմամթերքի մաս էին միայն ու չեն կարող համարվել ռազմամթերք:

Նախագահող դատավորը քննարկման դրեց ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի նախկին պաշտպանների միջնորդությունը՝ Սանասար Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ այն հիմքով, որ նա կամովին հրաժարվել էր ռազմամթերքը ձեռք բերելուց:

Մեղադրողն առարկեց այս միջնորդության դեմ:

Դատարանը հետաձգեց այս միջնորդության լուծումը, դրան կանդրադառնա խորհրդակցական սենյակում, քանի որ ներկայումս լուծում տալու դեպքում ստիպված կլինի գնահատական տալ որոշ ապացույցների, ինչի իրավունքը տվյալ փուլում դատարանը չունի:

Սամվել Բաբայանի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Քալաշյանը միջնորդեց, որ դատարանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից պահանջի  Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու թույլտվության որոշման հիմքերը:

Այս միջնորդության քննարկման ժամանակ իր վրդովմունքը ավելի զգացմունքային արտահայտեց Սանասար Գաբրիելյանը. «Զենքի տերն ու ծախողն ո՞ւր են, հորթ ե՞նք, գռուզիտ եք անում»: Նա վրդովված էր, որ Հրաչյա Մայիլյանն ու Ռոբերտ Աղվանյանը չկան, իսկ իրենք նստծ են ամբաստանյալի աթոռին. «Էրկու նեգադյայները դրսում են, նրանց մասով հարթել են, ծածկել են…»:

Սամվել Բաբայանն էլ միջնորդեց , որ դատարանը ապահովի Ռոբերտ Աղվանյանի՝ «Իգլան» հայթայթողի ներկայությունը դատարանում և հարցաքննի նրան կամ հետազոտի «պետական հեռուստաալիքով» ցուցադրված տեսանյութը՝  Ռոբերտ Աղվանյանին բռնելու վերաբերյալ: Այդ տեսանյութի հեռարձակումից որոշ ժամանակ անց էլ հայտարարել են, թե Աղվանյանի գտնվելու վայրը հայտնի չէ, նա հետախուզման մեջ է:

Մեղադրողը հայտնեց, որ Ռոբերտ Աղվանյանը բռնվել է Վրաստանի իրավապահների կողմից, ներկայումս նրան Հայաստանին արտահանձնելու ուղղությամբ երկու պետությունների իրավապահների կողմից քայլեր են կատարվում:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդություններին լուծում տալու:

Դատարանը բավարարեց պաշտպան Քալաշյանի միջնորդությունը՝ Հրաչյա Մայիլյանի հետախոսային խոսակցությունների գաղտնալսումը թույլատրելու որոշման հիմքերը պահանջելու վերաբերյալ:

Դատարանը մերժեց Ռոբերտ Աղվանյանին դատարանում հարցաքննելու միջնորդությունը: Նախագահողը պարզաբանեց՝ եթե Աղվանյանը դեռ չի արտահանձնվել Հայաստանին, ապա նրա ներկայությանը ստիպված կլինեն երկար սպասել, իսկ դա կարող է խախտել կալանքի տակ գտնվող ամբաստանյալների՝ արդար դատաքննության, գործը ողջամիտ ժամկետում քննելու իրավունքը:

Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ա. Քալաշյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանավորումը փոխելու, անազատության հետ չկապված այլ խափանման միջոց ընտրելու կամ գրավ կիրառելու վերաբերյալ:

Պաշտպանը նշեց, որ վերացել են Սամվել Բաբայանին կալանքի տակ պահելու հիմքերը՝ գործով արդեն հետազոտվել են բոլոր ապացույցները, հարցաքննվել են բոլոր վկաները:

Մեղադրողը պնդեց, որ այդ հիմքերը չեն վերացել, ու հնարավոր չէ երաշխավորել, որ ազատություն դուրս գալով՝ Սամվել Բաբայանը «պատշաճ վարքագիծ կդրսևորի» ու չի փորձի խոչընդոտել դատական քննությանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա հրապարակեց միջնորդությունը մերժելու որոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում