Քիմ Քարդաշյանը մտածում է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու մասին: Այս մասին հայտնում է Nzherald-ը.
Նշվում է, որ Քարդաշյանը դիմել է ամուսնալուծություններով զբաղվող փաստաբաններին: Այնուամենայնիվ, Քիմը չի սկսի ամուսնալուծության գործընթացը այնքան ժամանակ, մինչեւ Ուեսթի վիճակը չի կայունանա:
Աղբյուրի համաձայն՝ ռեփերը ունի մտերիմների մի փոքր շրջանակ, որոնց նա վստահում է, սակայն այդ շրջանակի մեջ Քարդաշյանը և իր ընտանիքը չեն մտնում:
Ավելի վաղ Քանյե Ուեսթը թվիթերում մի շարք հրապարակումներ էր արել, որոնցում, մասնավորապես, նա մեղադրում էր Քիմ Քարդաշյանին այն բանի համար, որ նա փորձել է կողպել իրեն հոգեբուժարանում, ինչպես նաև հայտարարել է նրանից բաժանվելու ցանկության մասին: Ավելի ուշ հրապարակումները ջնջվել են, և Քարդաշյանը ամուսնու հրապարակումները բացատրել է, որ դրանք նրա երկբևեռ խանգարման հետեւանքներն են:
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ամուսնացել են 2014 թ.-ին`իրենց դստեր Նորթի ծնունդից մեկ տարի անց: Զույգը ներկայումս ունի չորս երեխա: Հուլիսի սկզբին ռեփերը հայտարարեց ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու իր մտադրության մասին: