Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Շմայսի գավառական շուստրիությունը կամ փախուստը Հոկտեմբերի 27-ի գործից

Հանրապետական նախկին պատգամավոր, Շմայս մականունով հայտնի Առաքել Մովսիսյանը գոհ է Ազգային անվտանգության ծառայության աշխատանքից։ «Ազգային անվտանգությունը ներխուժեց մեր բնակարան՝ իրենց ամեն ինչով։ Որտեղ ինչ ունեի, օրենքի տառին համապատասխան ստուգեցին։ Այնտեղ կային օրինական միավորներ՝ իմ ատրճանակները։ Մի հատ անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են, ոչ մի երեխա նաև չի վախեցել տանը»,- ասել Մովսիսյանը՝ շարունակելով. «Ես շատ շնորհակալ եմ Ազգային անվտանգությունից, նախկինում նման բան չի եղել, վայրագություններ է այն ժամանակ եղել, իմ ողորմածիկ եղբոր տանը բերին զենք գցին, թուղթ գցին»։

Իհարկե, շատ դժվար է իջնել Շմայսի գրագիտության մակարդակին և բացատրել, որ ներխուժումը չի կարող օրինական լինել և, եթե նա այդքան ջանասիրաբար փորձում է պաշտպանել ԱԱԾ-ին, գոնե ավելի համարժեք բառեր պետք է ընտրեր:

Մյուս կողմից` ակնառու է Առաքել Մովսիսյանի ստորաքարշ քծնանքը. նա պատրաստ է հանձնել բոլորին, միայն թե` պետությունն աչք փակի իր ապօրինությունների, այլանդակությունների վրա: Շմայսն ակնհայտորեն կորցրել է իրականության զգացումը, ադեկավատությունը. նա ու էլի շատերը դեռ չեն հասկացել, ցավալիորեն չեն գիտակցել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության պարագայում բացառվում է կոմպրոմիսը կրիմինալի հետ:

Գործող իշխանությունը, հատուկ ծառայությունները թերևս լավ գիտեն Շմայսի մարդկային որակը, որը չի խորշել կենսագրություն կերտել անգամ եղբոր հիշատակի հաշվին:

Շմայսի այսօրվա կարճ հարցազրույցը բացահայտում է Առաքել Մովսիսյանի իրական «փորացավը»: Նրա իրական մտահոգությունները կապված են Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հնարավոր բացահայտման հետ: Նրա եղբայրը` ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությունից օրեր անց կալանավորվեց. հիմնավոր կասկածներ կային, որ նա կապ է ունեցել Նաիրի Հունանյանի հանցախմբի հետ: Քննությունն, իհարկե, հիմնավոր ապացույցներ չներկայացրեց, որ Մովսիսյանն անմասն է ոճրագործության կազմակերպմանը,
սակայն կարճ ժամանակ անց նա ազատ արձակվեց, երբ երկրում իրավիճակ փոխվեց և ամրապնդվեցին Ռոբերտ Քոչարյանի դիրքերը:

Ազատ արձակվելուց կարճ ժամանակ հետո` մայիսի 28-ին տեղի ունեցած խորհրդավոր ավտովթարի հետևանքով Մուշեղ Մովսիսյանը մահացավ: Այս ժամանակահատվածում տարածված էին Հոկտեմբերի 27-ի հետ որևէ առնչություն ունեցող մարդկանց խորհրդավոր մահերը: Ըստ ամենայնի` Մուշեղ Մովսիսյանի մահը դրանցից մեկն է:

Շմայսը լռեց, սակայն այս դեպքում նրա լռությունը գին ուներ, որովհետև նրան ավելի մերձեցրեց Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգին:

Հիմա, երբ Շմայսը խոսում է նախկինում ԱԱԾ-ի գործած «վայրագությունների» մասին, ակնարկում է Հոկտեմբերի 27-ի գործը և եղբոր ձերբակալությունը:

Բռնված հանցագործի բարդույթով Շմայսը կարծես մատնում է իրեն` այսօրվա «բարի» ԱԱԾ-ին շնորհակալություն հայտնելով, որ դեռ բանը չի հասել նախկինում կատարված ծանր ոճրագործությունների բացահայտմանը:

Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ ԱԱԾ-ն կարող է տրվել Շմայսի շուստրիությանը: Ավելի շուտ` ծառայությունը կարող է կանգնել այն հետքի վրա, որն իր հարցազրույցում ակամայից բացահայտել է Շմայսը` ցույց տալով, թե սարսափած է Հոկտեմբերի 27-ի բացահայտման հեռանկարից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում