211652_close_icon
views-count1301 դիտում article-date 13:10 07-05-2021

Կանադան կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին

Կանադան կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին:

«Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից 3 գերիների ազատ արձակումը, ինչը համարում է առանցքային քայլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հարցում: Կանադան շարունակում է բոլոր կալանավորվածներին ազատ արձակելու կոչ անել»,-նշված է Կանադայի կառավարության արտաքին գործերի և միջազգային առևտրի դեպարտամենտի՝ «Թվիթեր»-ի միկրոբլոկում տարածված հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝  Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը:

Նմանատիպ նյութեր