10:12  ,  12 սեպտեմբերի, 2018

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը մեկնել է Լիտվա

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը մեկնել է Լիտվայի Դրուսկինինկայ քաղաք, որտեղ երրորդ տարին անընդմեջ կմասնակցի միջազգային մրցաշարի:

14-րդ անգամ անցկացվող ավանդական մրցաշարում այս տարի հանդես կգան 10 լրագրողական թիմեր՝ Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից (2 թիմ), Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Եգիպտոսից եւ Գերմանիայից։ Մրցաշարը տեղի կունենա մեկ օրում եւ բոլոր թիմերը 12 րոպե տեւողությամբ խաղերում կմրցեն իրար հետ:

Մրցաշարի կազմակերպիչն է Լիտվայի լրագրողների միությունը: Հայաստանի թիմը մրցավայր է մեկնել ու 13 խաղացողներով: NEWS.am-ը թիմում ունի 3 ներկայացուցից:

Նախորդ 2 տարիներին Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը երրորդ տեղն է գրավել այս մրցաշարում:

Լրագրողները Լիտվա են մեկնել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հովանավորությամբ: Մարզումների համար լրագրողների թիմին խաղադաշտ էր տրամադրել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում