211652_close_icon
views-count5013 դիտում article-date 15:16 02-07-2017

ԱՄՆ սենատոր Չակ Շումերը միացել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ամերիկյան բանաձևին

Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Չակ Շումերն աջակցել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևին: Այս մասին հայտնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից (ANCA): «Բոլոր երկրները պետք է ճանաչեն 102 տարի առաջ իրագործված Հայոց սարսափելի ցեղասպանությունը»,- հայտարարել է նա: Բանաձևը 2017 թվականի ապրիլի 24-ին ներկայացրել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը` սենտորներ Թեդ Քրուզի, Էդ Մաքքեյնի և Թոմ Ուդալի աջակցությամբ: Բանաձևով նախագահին կոչ է արվում ջանքեր գործադրել Հայաստանի և Թուրքիայի միջև կայուն հարաբերությունների հաստատման համար` ներառյալ Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչումը: ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայ համայնքի անունից սենատորին շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

Նմանատիպ նյութեր