News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսական կողմը պատրաստ է աջակցել  ՀՀ-ում ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության մշակման հարցում: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, Մոսկվայում Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլեւան:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՌԴ ԿԳ նախարարի հրավերով  ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի  գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում: Պատասխան այցի շրջանակում Լեւոն Մկրտչյանը հանդիպել է ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլեւայի հետ: Ողջունելով միմյանց՝ երկու երկրների կրթության ոլորտի  պատասխանատուները կարեւորել են կրթության եւ գիտության ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցությունը եւ պատրաստակամություն հայտնել ավանդական կապերի ամրապնդման եւ հետագա զարգացման ուղղությամբ:  Լեւոն Մկրտչյանն ու Օլգա Վասիլեւան հանդիպման ընթացքում անդրադարձել են  ՌԴ նախարարի Երեւան կատարած այցի ընթացքում ձեռքբերված երկկողմ  պայմանավորվածություններին:

ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ելնելով Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից՝ կարեւորվում է օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացումը: Այս համատեքստում ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել  ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության մշակման հարցում: Ռուսական կողմն ընդգծել է նաեւ, որ  հետաքրքրված է  Հայաստանի դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման արդյունավետ փորձով:

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն իր հերթին հետաքրքրություն է դրսեւորել թերհամալրված դպրոցներում կրթության կազմակերպման ռուսական փորձի նկատմամբ, ընդգծելով, որ  Հայաստանում փոքր համակազմ ունեցող դպրոցների զարգացումը ոլորտի առաջնահերթ խնդիրներից է:

Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին՝ Լեւոն Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում այժմ քննարկվում է Բարձրագույն կրթության մասին օրինագիծը, որի ընդունումից հետո զարգացման եւ համագործակցության նոր հեռանկարներ են բացվում համալսարանական  գիտության համար: Այս համատեքստում ՀՀ ԿԳ նախարարը կարեւորել է գիտական համատեղ կլաստերների ստեղծման հնարավորությունը, որը մեխանիզմներ կստեղծի  գիտական ինստիտուտներում  կրեդիտների կուտակման, ուսանողների եւ հետազոտողների շարժունության համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել կրթության եւ գիտության ոլորտում ընդլայնել համագործակցությունը՝ նոր ծրագրերի իրականացմամբ, փորձի եւ տեղեկատվության փոխանակմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Ամենաշատ