211652_close_icon
views-count78295 դիտում article-date 18:21 05-06-2018

Երևանում՝ «Ոսկու շուկայում», աղկմկահարույց սպանության գործով 35-ամյա կասկածյալը տեղափոխվեց դատարան. քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա կալանավորման համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հունիսի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լյուդվիգ Հարությունյանը միջնորդություն է ներկայացնելու Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի 35-ամյա Արտակ Աղամալյանի նկատմամբ։ Վերջինս կասկածվում է հունիսի 2-ին Երևանի Խորենացի փողոցում գործող «Ոսկու շուկայում» 1 հոգու սպանելու, 1 հոգու էլ վիրավորելու մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ նրան տեղափոխել են դատարան, որտեղ դռնփակ դատական նիստ է լինելու, որից հետո դատավորը գնալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ *** [color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատավոր Արշակ Վարդանյանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Աղամալյանը դատարանից տեղափոխվել է Նուբարաշենի բանտ։[/color] Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/03/1097515/]հայտնել [/url]էինք, որ հունիսի 3-ին ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Պապյանի), ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի, ՔՀԲ պետ Գարիկ Ղուկասյանի), ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Սամվել Ասատրյանի) գլխավորությամբ ոստիկանները տաք հետքերով պարզել էին հունիսի 2-ին Երևանի «Ոսկու աշխարհ» տոնավաճառում սպանություն կատարած կասկածյալի ինքնությունը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում Կենտրոնի ոստիկանություն էր ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գրանցված, սակայն Նոր-Խարբերդ ամառանոցներում բնակվող 35-ամյա Արտակ Աղամալյանը: Վերջինս ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացրել էր հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը, որն ավարտվել էր 1 հոգու մահվամբ և Չարբախ թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Ավդալյանի մարմնական վնասվածքով, տեղի էր ունեցել տոնավաճառի 6-րդ հարկում: Կենտրոնի ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիճաբանության ժամանակ այնտեղ էին եղել Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Սասուն Գ-ն, 28-ամյա Էմիլ Ս-ն, 23-ամյա Երվանդ Է-ն, 21-ամյա Վոլոդյա Լ-ն, 35-ամյա Արամայիս Մ-ն, 33-ամյա Արմեն Ա-ն, ով «կրծքավանդակի աջ կողմի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, 39-ամյա Արամ Ասատրյանը, ով տեղում մահացել էր, 36-ամյա Արթուր Ղ-ն, 35-ամյա Գևորգ Չ-ն, 41-ամյա Վարդան Ի-ն, 33-ամյա Գոռ Ղ-ն, Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Արթուր Օ-ն, Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Արկադի Ա-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով ձերբակալված Ա. Աղամալյանը, ով 1 ամիս առաջ էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան, ունի բարձրագույն կրթություն և «Ոսկու աշխարհ»-ում սովորում էր ոսկեգործություն, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լյուդվիգ Հարությունյանի որոշմամբ ձերբակալվել էր: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վիճաբանության մասնակցիների մեջ կային «Ոսկու աշխարհ» տոնավաճառի անվտանգության աշխատակիցներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր