Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ընտրություններից հետո Արցախը միասնականության օրինակ է ցույց տալիս. Արմեն Սարգսյան

«Արցախի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, իմ շատ սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ և՛ Հայաստանում, և՛ Արցախում կորոնավիրուսի համավարակը դեռևս բարձր մակարդակի վրա է, և հորդորում եմ ձեզնից յուրաքանչյուրին, որպեսզի պահպանեք առողջության բոլոր հնարավոր պաշտպանական նախապայմանները»,– այսօր Ստեփանակերտում ունեցած հանդիպումներից հետո լրագրողների հետ զրույցում դիմելով արցախցիներին՝ ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ է այցելում Արցախ. «Հանդիպել եմ Արցախի Հանրապետության նոր ղեկավարներին Երևանում, սակայն այսօր այստեղ եմ՝ շնորհավորելու նորընտիր նախագահին և, միաժամանակ, արցախահայությանը, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ շատ բարձր մակարդակով անցկացրած խորհրդարանական և նախագահական ընտրությունների առթիվ, նաև նրանց, ովքեր, մասնակցելով ընտրություններին, չեն հաղթել, սակայն մասնակցությամբ նույնպես ցույց են տվել, որ Արցախը ժողովրդավարական և ազատ երկիր է և կարող է ամենաբարձր մակարդակով ընտրություններ անցկացնել»:

Նախագահ Սարգսյանը Ստեփանակերտում ունեցած հանդիպումները շատ օգտակար է համարել՝ նշելով, որ քննարկումների առանցքում միասնականության գաղափարն էր: «Արցախն ընտրություններից հետո միասնականության օրինակ է ցույց տալիս այն առումով, որ տարբեր քաղաքական ուժեր միավորվել են նույն կառավարության մեջ և ծառայելու են իրենց հայրենիքին, մեր հայրենիքին՝ Արցախի Հանրապետությանը,-ընդգծել է Արմեն Սարգսյանը: -Խոսեցինք նաև զարգացման տարբեր ուղղությունների մասին: Կարծում եմ՝ Արցախն ապագայի համար մեկ ընտրություն ունի, և այդ ընտրությունը հզոր պետություն լինելն ու մնալն է: Արցախի հիմնահարցն ուրիշ լուծում չունի, բացի հզոր Արցախից, և հզոր Արցախն, ունի չորս հիմնական սյուներ:

Առաջինն արցախահայության հայրենասիրությունն ու կամքն է, որն իր հետևից տանում է նաև ողջ հայության՝ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հայրենասիրությունը և նվիրումը Արցախին ու Արցախի արդար դատին:

Երկրորդ սյունը, կարծում եմ, բանակն է: Արցախն ունեցել է և այսօր էլ ունի հաղթական բանակ, և ամեն ինչ պետք է անենք, որ այդ բանակը մնա հիմնական սյուներից մեկը:

Երրորդ սյունն Արցախի տնտեսությունն է. հզոր Արցախը պետք է հզոր տնտեսություն ունենա, և այդ տնտեսության առանցքը գյուղատնտեսությունն է: Այս մասին մանրամասն ու գործնական քննարկում ունեցանք Արցախի նախագահի հետ, թե ինչպես Հայաստանի Հանրապետության նախագահը և իր գործընկերները կարող են օգտակար լինել և օգնել Արցախին, որպեսզի զարգանա երկրի տնտեսությունը:

Չորրորդ սյունը ժողովրդագրությունն է: Արցախը պետություն է, որը կարող է 2-3 անգամ ավելի շատ բնակչություն ունենալ, հետևաբար՝ մի քանի անգամ ավելի մեծ տնտեսություն, հետևաբար՝ ավելի մեծ բանակ»:

Նախագահ Սարգսյանն Արցախ այցը շատ արդյունավետ է համարել՝ նշելով. «Ուզում եմ վստահ լինեք, որ և՛ Հայաստանի նախագահը, և՛ վարչապետը, և՛ կառավարությունը, բոլորս Արցախի կողքին ենք, և ամեն ինչ պետք է անենք, որ Արցախի Հանրապետությունը շարունակի զարգանալ որպես ազատ, ժողովրդավար, հզոր երկիր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում