Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացատրություն պահանջողը հայկական կողմը պետք է լինի. Ս. Սաֆարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Safaryan

   Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանում եռացող իրավիճակի եւ տասը տարվա վաղեմության դեպքերի հետաքննության մասին հայտարարությունից հետո  Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին առաջիկա հանդիպման ժամանակ՝  բացատրություն պահանջողը պետք է հայկական կողմը լինի: «Ռուսաստանը պետք է բացատրություններ տա հայ ժողովրդին, թե այդ ինչպես է պատահել, որ նախկինում, երբ Ռոբերտ Քոչարյանը նշանակում  էր  ՀՀ պաշտպանության նախարար, ինքը ձայն չի հանել, որ իր քաղաքացին դառնում է օտար պետության պաշտպանության նախարար»,- ասում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:  Ստեփան Սաֆարյանը վստահ է, որ Փաշինյանը Պուտինին  համոզիչ  փաստարկներ կներկայացնի, որ Մարտի Մեկի գործի բացահայտումը  քաղական գործընթաց չէ: «Դա արդարադատության իրականացման հարց է, դա վաղեմությունը անցած գործի քննություն չէ, Մարտի Մեկը որևէ կերպ չի դասվում այն հանցագործությունների շարքին, որի վաղեմությունը կարող է տասը տարի հետո անցնել, եւ ավելին՝ սա ՀՀ հասարակության պահանջն է, ի վերջո բացահայտել Հայաստանում անբացահայտելի մնացած ծանրագույն հանցագործությունները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:  Քաղաքագետը կարծում է, որ չպետք է անտեսել ռուսական կողմի անհանգստությունը:  Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՏՄ մյուս երկրների համար Հայաստանում տեղի ունեցածը նախադեպ կլինի: «Մենք  պետք է փորձենք հասկանալ ռուսական կողմի մտահոգությունը, եւ բոլոր մակարդակներում՝  կլինի փորձագիտական դաշտերում, կլինի դիվանագիտական խողովակներով, թե կլինի առաջին դեմքերի մակարդակում, փարատվեն բոլոր այն մտահոգությունները, որոնք կան Ռուսաստանում, ի վերջո՝ մենք այսօր այս վիճակն ունենք այն պատճառով, որ նախկինում անտեսել ենք այդ մտահոգությունները եւ ռուսական կողմն ինքն է անտեսել, թե ինչ մտահոգություններ ն ունի հայկական կողմը: Նիկոլ Փաշինյանը փորձում է ըստ էության փրկել հարաբերությունների գահավիժումը»: Ռուսաստանի Արտգործնախարարը կարող է չանհանգստանալ, թե  Հայաստանը՝  ՀԱՊԿ-ի  կամ ԵԱՏՄ-Ի շրջանակում ստանձնած պարտավորությունները թերի կկատարի: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը հիշեցնում է՝  Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ Հայաստանը  կատարելու է  բոլոր պարտավորությունները։