Զբոսաշրջիկն ապահովագրել է առողջությունը, բայց օտար երկրում պարզել, որ վճարողն ինքն է

05/09/2017 schedule17:17

Հայաստանի քաղաքացի Արամ Ծատուրյանը տուրիստական կազմակերպության միջոցով այս տարվա օգոստոսին մեկնել է Եգիպտոս՝ հանգստանալու: Սահմանված կարգով ապահովագրել է առողջությունը ու կարծում էր, թե խնդիրներ ծագելու դեպքում անհրաժեշտ աջակցություն է ստանալու: Բայց օտար երկրում շուտով համոզվել է, որ ոչ ոք չի շտապում փոխհատուցել իրեն տրամադրվելիք բուժօգնության դիմաց:   

«Օգոստոսին կնոջս հետ մեկնել ենք Եգիպտոս: Մինչ այդ, դիմել ենք «Շելբի տուր» տուրիստական կազմակերպությանը: Իրենք, բնականաբար, ապահովագրության թուղթ են պատրաստել, տրամադրել են, եւ մենք Թբիլիսիով ուղեւորվել ենք դեպի Եգիպտոս: Հետո այնտեղ դեպք պատահեց, ոտքս ոլորվեց: Մեզ տրված հրահանգների համաձայն՝ նշված հեռախոսահամարներով փորձեցինք կապ հաստատել ապահովագրական ընկերության հետ: Մի քանի անգամ, անուն-ազգանունը, տուրիստական կազմակերպության անունը լսելով, անջատում էին հեռախոսը: Հատուկ երեւում էր, որ չեն ուզում խոսել: Հետո ասացին, որ Հայաստանին չեն սպասարկում, Ուկրաինայի ու Բելառուսի հետ են համագործակցում»,- պատմեց Արամ Ծատուրյանը:

Եգիպտոսում ցավից գալարվող զբոսաշրջիկը հայտնվել է անելանելի դրության մեջ: Ապահովագրական ընկերության հետ փորձել են խոսել նաեւ տեղի բժիշկները՝ պարզելու՝ նրան բուժօգնություն ցուցաբերե՞ն, թե՞ չէ: Ի վերջո, ապահովագրական ընկերությունը ելք է առաջարկել՝ Ծատուրյանը վճարի բժիշկներին, իսկ վերադառնալուց հետո նրան կփոխհատուցվի ծախսած գումարը: Բայց արդեն տեւական ժամանակ է՝ նա սպասում է դրան:

Արամ Ծատուրյանն ընդգծում է, որ խոսքը մեծ գումարի մասին չէ, ընդամենը 40 դոլար, ու իրեն մտահոգողը դա չէ, մանավանդ որ ծագած առողջական խնդրի պատճառով ինքը շատ ավելին է ծախսել: Նա նշում է, որ վստահաբար շատերն են բախվում այդ խնդրին կամ ենթարկվում են նման վտանգի, հետեւաբար լռելն իր կողմից ճիշտ չի լինի:

«Վերադառնալուց հետո տուրիստական կազմակերպությունում ցանկացա գրավոր դիմում ներկայացնել, որ հիմք լինի, բայց վստահեցրին, որ դրա կարիքը չկա: Ասացին՝ մենք այդ հարցը կլուծենք, պարզապես պիտի գումար չտայիք: Ասում էին՝ միշտ այդպես է, խաբում են, գումարը տանում են»,- պատմեց Արամ Ծատուրյանը:

«Շելբի տուր» կազմակերպության գործադիր տնօրեն Մարինա Ավետիսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նախ ասաց. «Վրաստանից թռիչքների պարագայում տուրիստական փաթեթը ներառում է ավիատոմս, հյուրանոցային ծառայություն, ուղեւորափոխադրում ` օդանավակայանից հյուրանոց եւ հյուրանոցից օդանավակայան, ինչպես նաեւ ապահովագրություն, որը վրացական է եւ որը մենք ո՛չ կարող ենք փաթեթից հանել, ո՛չ էլ հաճախորդը կարող է հրաժարվել»:

Մարինա Ավետիսյանը նշեց, որ վրացական «IMEDI L» ապահովագրական ընկերության հետ աշխատելիս միշտ չէ, որ խնդիրներ են առաջանում:

«Ունեցել ենք դեպքեր, որ ապահովագրությունը բավականին լավ աշխատել է, եւ մեր հաճախորդները շատ գոհ են եղել: Ուղղակի մեկ-մեկ առաջանում են որոշակի տեխնիկական խնդիրներ: Տուրիզմը շղթայական գործընթաց է, եւ մենք այստեղ նստած, հաճախորդի հետ շփվելով, գործ ունենք իրենց հետ այլ ազգի մեր գործընկերների թերի կամ անթերի աշխատանքի հետ: Բնականաբար, մենք մինչեւ վերջ հետեւողական ենք լինում, ինչը որ անում ենք նաեւ այս դեպքում»,- ասաց «Շելբի տուրի» գործադիր տնօրենը:

Նրա փոխանցմամբ, վրացական կազմակերպությունը խոստանում է Ծատուրյանին անպայման փոխհատուցել նրա ծախսած գումարը, միայն թե դա որոշակի ժամանակ կպահանջի: Խնդրի մասին բարձրաձայնող քաղաքացին, սակայն նշում էր, որ նրանց խոստացած ժամկետները սպառվել են: Դա չհերքեց նաեւ Մարինա Ավետիսյանը:

Հարցի պատասխանը, թե ինչու է ապահովագրական ընկերությունն ի սկզբանե մերժել Եգիպտոսում հանգստացող իրենց զբոսաշրջիկին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն եւ սպասարկում, «Շելբի տուրի» ղեկավարին հայտնի չէր: Նա միեւնույն ժամանակ նշեց, որ հաճախորդի ու ապահովագրական ընկերության աշխատակիցների զրույցի բովանդակության մասին որեւէ փաստական հիմք չկա:

Իսկ որպեսզի հնարավոր լինի խուսափել վրացական ընկերության հետ ծագող նմանատիպ խնդիրներից, Հայաստանում յուրահատուկ լուծում են գտել:

«Քանի որ վրացական ապահովագրական ընկերությունների հետ նմանատիպ տեխնիկական խնդիրները ինչ-որ շատացել են, մենք սկսել ենք առաջարկել բոլոր տուրիստներին կնքել նաեւ հայկական ապահովագրություն: Եգիպտոսի պարագայում օրը մոտավորապես 400 դրամ է կազմում՝ մեկ անձի համար, բայց պատկերացրեք, որ շատ մեծ հարց է լուծվում, երբ խնդիրներ առաջանալու դեպքում մարդը զանգահարում է իր հայրենակցին: Ուղղակի քանի որ մեր հայ ժողովուրդը խուսափում է հավելյալ ծախսեր անել, խուսափում են նաեւ սրանից»,- արձանագրեց «Շելբի տուր»-ի ղեկավարը:

Տպել
2787 դիտում

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են