×


«Այդ հարցում էլ կսկսեմ ակտիվ լինել». Մարինկա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի

Մարինկա Խաչատրյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» սերիալում, իր պորտֆոլիոն հարստացրել է ինքնատիպ լուսանկարներով: Երիտասարդ դերասանուհին նոր ֆոտոշարքը տրամադրել է BRAVO.am-ին:


«Վաղուց ցանկանում էի տարբերվող եւ գունեղ ֆոտոշարք ունենալ, լուսանկարիչ Սոնա Հակոբյանն էլ իր տարբերակներն առաջարկեց, եւ քննարկումներից հետո ստացանք այս լուսանկարները, որոնց մասին մինչ այս պահը միայն դրական կարծիքներ եմ լսել. շատերն են հավանել: Դիմահարդարումն արել է Ազա Փաշինյանը: Նրա շնորհիվ կարողացանք գարնանային ուրախ տրամադրություն հաղորդել լուսանկարներին»,- պատմել է Մարինկան:



Լուսանկարահանումներն իրականացրել են լուսանկարչի տաղավարում.«Շատ հետաքրքր եւ հագեցած օր էր: Բավական երկար աշխատեցինք, բայց գործընթացը հոգնեցուցիչ չէր, շատ հավես անցավ»,-նշել է նա:


Մարինկան որոշել է հաճախ ֆոտոշարքեր իրականացնել.«Լուսանկարվել շատ-շատ եմ սիրում, բայց հաճախ չեմ հասցնում մասնակցել թեմատիկ նկարահանումների: Կփորձեմ լրացնել բացն ու առաջիկայում էլի հետաքրքիր եւ տարբերվող ֆոտոշարքեր ներկայացնել: Սելֆիներ էլ հաճախ չեմ անում ու սոցցանցերում հրապարակում: Այդ հարցում էլ կսկսեմ ակտիվանալ»:


Մարինկա Խաչատրյանը



Վերհիշել է իր առաջին լուսանկարահանումը.«Եթե չեմ սխալվում, 2015 թվականին եմ առաջին անգամ լուսանկարահանման մասնակցել: Հեղինակն Արեն Դավթյանն էր, լարված էի, բայց միեւնույն ժամանակ ինձ լավ էի զգում: Առաջին անգամ էի նաեւ դիմահարդարման գնացել, հագուստեր էի պատրաստել»,- եզրափակել է դերասանուհին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/

Լուսանկարները՝ Սոնա Հակոբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին