Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանում անկարգությունների մասնակիցներն ավերել են բանկերի ավելի քան 300 բաժանմունքներ

Իրանում անկարգությունների մասնակիցներն ավերել են բանկերի ավելի քան 300 
բաժանմունքներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում զանգվածային հուզումների մասնակիցները կողոպտել եւ շարքից հանել են բանկերի 323 բաժանմունքներ, ոչնչացրել 284 բանկոմատներ: Սեպտեմբերի 29-ին այդ մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության Պետական բանկերի համակարգող խորհրդի քարտուղար Ալիռըզա Քիթասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մեծ վնաս Է հասցվել,- մեջբերում Է անում նրա խոսքից Mehr գործակալությունը:- Այսօրվա դրությամբ 323 բաժանմունքներ կողոպտված են եւ շարքից հանված, վանդալիզմի հարձակումների են ենթարկվել եւ ոչնչացվել 284 բանկոմատներ»:

Վերջին օրերին Իրանի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել հուզումներ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո: Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ քուրդ աղջիկը ձերբակալվել Է բարքերի ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու պատճառով: Հարցաքննության ժամանակ նա սրտի նոպա Է ունեցել, որից նա մահացել Է:

Սակայն սոցիալական ցանցերում տարածվել Է տեղեկատվություն, որ ոստիկանները ծեծել են Ամինիին: Անկարգությունների մասնակիցները հարձակվել են ոստիկանների եւ «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի անդամների վրա, պղծել են Ղուրանը, հրկիզել մզկիթներ եւ պետական հիմնարկությունների շենքեր, հարձակվել հիջաբով կանանց վրա, հրկիզել շտապ օգնության ավտոմոբիլներ, ավտոլցավորման կայաններ: Իրանի տարբեր քաղաքներում կատարվում են հուզումների մասնակիցների եւ կազմակերպիչների ձերբակալություններ, նրանցից առգրավում են սառը զենք եւ հրազեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]