211652_close_icon
views-count1525 դիտում article-date 17:56 29-04-2022

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Հարավային մաքսատուն-վարչության և ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները համատեղ իրականացրել են մի շարք գործողություններ

 
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ինչպես նաև չհայտարարագրված  ապրանքների Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Վերջերս ակտիվացել էհամագործակցությունըՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ: Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում համատեղ գործողությունների արդյունքում, հայ-իրանական սահմանին մաքսային զննության ենթարկված տրասնպորտային միջոցներում հայտնաբերված մաքսանենգև չհայտարարագրված ապրանքների դեպքերով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն: Ստորև բերված աղյուսակում ներկայացվում են այդ դեպքերի վիճակագրությունը և այլ մանրամասներ:
1. «Ագարակ» պետական սահմանի անցակետում զննության է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած ավտոբուս: Տրանսպորտային
միջոցի նստատեղերից
մեկի ետնամասի կառուցվածքում  հայտնաբերվել է 2․8 գրամ ընդհանուր քաշով պոլիէթիլենային փաթեթդեղնականաչավուն զանգ-վածի պարունակությամբ,
սուր հոտով `«մարիխուանա» թմրամիջոց հիշեցնող։
 
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում
ՀՀ քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն։
 
2. «Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած մեքենա:
 
Տրանսպորտային
միջոցի նստատեղերից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված՝ ընդհանուր 2460 տուփ ծխախոտ:
 
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում
ՀՀ քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն։
 
3.«Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած ավտոբուս: Տրասպորտային միջոցի նստատեղերից մեկի  աջակողմյան հատվածից հայտնաբերվել է 0,9գ ընդհանուր քաշով թվով 1 պոլիէթիլենային փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածի պարունակութ-
յամբ, «Acetaminofen Codein 300/20» գրառմամբ՝ ընդհանուր 81 հաբ և
«Cobra 150» գրառմամբ՝ ընդհանուր 5 հաբ։
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում
ՀՀ քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն։
 
4.«Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկվելԻրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած բեռնատար: Բեռնատարում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հետևյալ ապրանքները՝ հորատոր հաստոցի 1 գլան, 68կգ համաքաշով  43տուփ կտրիչ նախատեսված խառատի հաստոցի համար, հորատման գլանի 5 հատ գլխիկ,  11 զսպակցուկային կապիչ,  40  տարբեր տրամաչափերի գայլիկոն և  2  յուղի պոմպ: Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր։Նշված դեպքով իրականացվում է վարչական վարույթ։
5. Կանխվել է  ալկոհոլային խմիչքի ապօրինի արտահանումը: «Ալվանք» կոչվող սահմանապահ ուղեկալի ազդանշանային համալիրի 3-րդ հատվածից հայտնաբերվել և կանխել են Ագարակ քաղաքի բնակչի կողմից 50 շիշ (0.5 լիտր  տարողությամբ)  կոնյակի ապօրինի տեղափոխումը դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է վարչական վարույթ:
6. «Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկվելՀՀ-ից Իրանի Իսլամական Հանրապետությունմեկնող բեռնատար: Բեռնատարի և վարորդի քնելու համար նախատեսված խցիկից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հետևյալ ապրանքները՝ 2 ունիվերսալ բաժանարար գլխիկ, 5էլեկտրականվահանակ` անջատիչով, 390 (РЭС8 գրառմամբ) փոփոխական ռելեյի կոնտակտ, 405 (РЭС 60 գրառմամբ)ցածր ընթացիկ ունիվերսալ ռելե, 313 շրջանաձև միացիչ, 3200 հոսանքի մետաղայինդետալ։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է վարչական վարույթ:
 
 

Նմանատիպ նյութեր