23266 դիտում
22:15 10-12-2018
Ներսիկ Նազարյանի մասին շրջանառվող լուրերը բացարձակ սուտ են․ փաստաբան. Newspress.am
[url=http://newspress.am/?p=90185&l=am%2Fnersik%20nazaryani%20masin%20shrjanarvox%20lurery%20bacardzak%20sut%20en%20pastaban&fbclid=IwAR0zOcrfn-ynS3WZLrjWsXH-Y3G-kIEZOERw3aWiXDV-orkSh-EeVNqdGOI]Newspress.am[/url]-ը գրում է. Մամուլում վերջերս տեղ են գտել տարօրինակ և անհայտ «ծագմամբ» հրապարակումներ, որտեղ հնչեցվել են անհիմն մեղադրանքներ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի վերաբերյալ։ Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մարտուն Փանոսյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնք, նրա գնահատմամբ, իրականության հետ որևէ կերպ կապված չեն։
Փաստաբանը նկատում է, որ եթե այդ լուրերը համապատասխանեին իրականությանը, ապա և՛ դատախազությունը, և՛ իրավապահ մարմիններն արդեն որոշակի գործողություններ ձեռնարկած կլինեին, մինչդեռ հնչեցված մեղադրանքներից որևէ մեկի մասով քրեական գործեր չկան հարուցված։
«Տարածված լուրերը բացարձակ սուտ են, իրականությանը չեն համապատասխանում: Ներսես Նազարյանը, օգտվելով սահմանադրական իր իրավունքներից, դիմել է դատական պաշտպանության և հայցադիմում է ներկայացրել համապատասխան դատարան, ինչպես նաև դիմումներ է ներկայացրել իրավապահ մարմիններին ու Ազգային անվտանգությանը, որոնք այժմ ուսումնասիրվում են, որպեսզի իրավական գնահատական տրվի այն հրապարակումներին, որոնք հերյուրանք են պարունակում ու վարկաբեկում են Ներսիկ Նազարյանի բարի համբավը»,- ասաց փաստաբանը։
Նա տեղեկացրեց նաև, որ պատրաստվում են հրապարակման հեղինակներին պատասխանատվության ենթարկել՝ օրենքի ողջ խստությամբ։
Մանրամասներն՝ [url=http://newspress.am/?p=90185&l=am%2Fnersik%20nazaryani%20masin%20shrjanarvox%20lurery%20bacardzak%20sut%20en%20pastaban&fbclid=IwAR0zOcrfn-ynS3WZLrjWsXH-Y3G-kIEZOERw3aWiXDV-orkSh-EeVNqdGOI]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3314 դիտում
09:05 26-02-2014
Ներսիկ Նազարյանի որդին Մոսկվայում նոր բիզնես է բացում «դոն» կնքված Արթուր Ասատրյանի հետ. Հրապարակ
9981 դիտում
09:57 26-02-2015
Ներսիկ Նազարյանի ընտանիքն արտագաղթում է. ՀԺ
Այս բաժնից
277 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
229 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
229 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր