18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում չի կարող լինել որևէ մեկը, ով կարող է մեզ մեղադրել Ամուլսարի կամ որևէ հարցում մինչև վերջ հետամուտ չլինելու մեջ. Նիկոլ Փաշինյան

 «Ցանկացած դեպքում պետք է առաջնորդվենք ճշմարտությամբ, առանց կանխավարկածի, թե ինչպիսին պետք է լինի այն: Հայաստանում չի կարող լինել որևէ մեկը, ով կարող է մեզ մեղադրել Ամուլսարի կամ որևէ հարցում մինչև վերջ հետամուտ չլինելու մեջ: Ինձ համար Հայաստանի պետական, ազգային շահը եղել է ու մնալու է առաջնահերթություն: Ես համարում եմ, որ ՀՀ վարչապետի կարգավիճակից բխող միակ դիրքորոշումը, որը կարող է լինել արդարացված և լեգիտիմ, հենց սա է: Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղն ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը` արտադրամասը, և այդպես շարունակ: Էլ չեմ ասում, որ փակելուց հետո կվերցնենք մեզ: Իհարկե մենք չենք պատրաստվում այդ ճանապարհով գնալ»,-Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման մասին հարցին:

Փաշինյանի խոսքով՝ Ամուլսարի ու բոլոր հարցերում դիրքորոշումը պետք է լինի իրավական, որովհետև խոսքը իրավական պետության մասին է:

«Եթե որոշ դեպքերում հարցին կա էմոցիոնալ մոտեցում, բնապահպանական մոտեցում, տնտեսական մոտեցում, ես կարծում եմ, որ այդ բոլոր մոտեցումների հանգուցալուծումը պետք է լինի իրավական մոտեցումը»,-ասել է Փաշինյանը:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ