211652_close_icon
views-count86912 դիտում article-date 09:22 09-10-2020

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Kia-ն բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշին ու ճաղավանդակին. փրկարարները մահացածներին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Kia մակնիշի 31 ԼC 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 17 կմ հատվածում դեպի Գյումրի ընթանալիս Աշտարակի կամրջի սկզբնամասում բախվել է երկաթե արգելապատնեշին ու կամրջի ճաղավանդակին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել կամրջի աջակողմյան երկաթե արգելապատնեշին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց մարմինները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, տեղում մահացել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Ստեփանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ս. Ստեփանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը, ինչպես նաև՝ ով է եղել վարորդը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Օպերատիվ են գործել նաև Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր