«Բարսելոնան» հնարավոր է որակազրկվի Իսպանիայի գավաթի խաղարկությունից
«Բարսելոնան» հնարավոր է որակազրկվի Իսպանիայի գավաթի խաղարկությունից այն պատճառով, որ 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լեվանտե»-ի հետ կատալոնական ակումբի կազմում խաղադաշտ է դուրս եկել որակազրկված խաղացող։
Գազետա.ռու կայքը, հղում անելով El Mundo-ին, գրում է, որ խոսքը պաշտպան Խուան Մովիլեի մասին է։ Նա որակազրկվել էր «Բարսելոնայի» երկրորդ թիմում հանդես գալու ժամանակ և իրավունք չի ունեցել մասնակցել «Լեվանտեի» հետ խաղին։
2015 թվականին մադրիդյան «Ռեալը» արդեն որակազրկվել էր Իսպանիայի գավաթի խաղարկությունում նմանատիպ սխալի պատճառով։