News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն, այսօր՝ սեպտեմբերի 29-ին,  ընդունել է «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի նախագահ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանին, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի միացյալ մարզատեխնիկական դպրոցի տնօրեն, գնդապետ Արա Մուրադյանին եւ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի նախագահի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Մարտին Թադեւոսյանին:

ՔԱԳՎ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արկադի Տեր-Թադեւոսյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սերգեյ Ավետիսյանին: Կարեւորելով ոլորտը՝ գեներալ-մայորը շնորհակալություն է հայտնել ՔԱԳՎ պետին ոլորտում իրականացրած աշխատանքների համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեությունում: 

Գեներալ-մայորը ՀՀ քաղաքացիական ավիացիայի օրվա առթիվ ավիացիայի ոլորտում ցուցաբերած անբասիր աշխատանքի եւ մեծ ներդրման համար պատվոգրերով է պարգեւատրել վետերաններ Շիգանյան Գեորգիին, Գյուլբուդաղյան Սուրենին եւ Թամրազյան Գագիկին:

Պարգեւատրման արարողությունից հետո շրջայց են կատարել ՔԱԳՎ-ի թանգարանով եւ ծանոթացել ցուցանմուշներին:

Տպել
Ամենաշատ