Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դատարանն առաջնորդվել է «անձնական սիմպատիայով». հակառակ դեպքում Արմեն Գևորգյանը պետք է բանտում լիներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, և 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը չկալանավորվեց։

Շատերի կողմից արդեն կարծիքներ են հնչում, որ դատարանի որոշումը օբյեկտիվ չէ, քանի որ հնարավոր չէ մույն մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանին կալանավորել, իսկ նույն և ավելի ծանր մեղադրանքի դեպքում դատարանը մերժում է նախաքննական մարմնի կողմից ներկայացված կալանքի միջնորդությունը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքերով՝ իր համար զարմանալի չէ դատարանի այսօրվա որոշումը, քանի որ դատարանները ինչպես անկախ չեն եղել, այնպես էլ անկախ չեն։ «Առաջին ատյանը մերժել է, վերաքննիչն էլ կկալանավորի։ Եթե որոշում կա ամեն դեպքում կալանավորել Գևորգյանին, ապա դատարանների անկախությունը, ինքնուրույնությունը ցույց տալու համար հնարավոր է, որ մի ատյանը մերժի, մյուսը՝ կալանավորի։ Ես սա չեմ բացառում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Դիտարկմանը՝ կարծիքներ են հնչում, որ ամեն ինչ արվել է Գևորգյանին ազատության մեջ թողնելու համար, որպեսզի նա դրսից օգնի կալանավորված Քոչարյանին, Իշխանյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է։ Ես չեմ հավատում, որ դատարանները ինքնուրույն են գործում։ Եվ որպեսզի նման կասկածներ, կարծիքներ, վարկածներ չլինեն, մի բան է պետք, որ դատարանները լինեն անկախ, լինեն անկախ գործադիր մարմնի ճնշումներից, հանրային ճնշումից։ Ճնշումը մեկն է՝ լինի դա իշխանության կողմից, թե հանրային։ Որևէ տեսակի ճնշում պետք է բացառել։ Նախկինում դատարանների վրա ճնշումը իրականացվում էր գործադիր մարմնի կողմից, իսկ ներկայումս հասարակական ու քաղաքական ճնշումները համընկել են, համատեղվել են։ Ես չեմ կարծում, որ հանկարծ դատավորները համարձակ դարձան ու սկսեցին ինքնուրույն որոշումներ կայացնել։ Դրա համար էլ ասում եմ՝ որպեսզի նման երկակի ստանդարտներ չլինեն, դատարաններին անկախություն է պետք, որը չկա ու ես մեծ հույսեր էլ չունեմ, որ կլինի»։

Մեկ այլ իրավապաշտպան, «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի կարծիքով էլ՝ դատարանի որոշումը տրամաբանված չէ։ Նրա խոսքերով, ըստ էության, դատարանն առաջնորդվել է «անձնական սիմպատիայով», քանի որ իրավունքով առաջնորդվելով՝ դժվար թե մերժվեր Գևորգյանի կալանքի որոշումը։ «Չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել, բայց Արմեն Գևորգյանը, որին բոլորը ճանաչում են որպես Արմենչիկ, չէր կարող մնալ ազատության մեջ։ Նրա ազատության մեջ գտնվելը խնդրահարույց է։ Մենք տեսանք, որ Քոչարյանը, ազատության մեջ լինելով, ինչպես կոնսոլիդացրեց որոշ ուժեր։ Հիմա Արմենչիկի դուրսը մնալը ևս կարող է վտանգներ պարունակել»,- ասաց տիկին Պողոսյանը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից՝ այդ անձինք մերժված են, և Գևորգյանը, ազատության մեջ մնալով էլ, չի կարող ոչնչով օգնել Քոչարյանին։ «Ասել թե դատարանը հատուկ է Գևորգյանին ազատության մեջ թողել, որ օգնի դրսից Քոչարյանին, ընդամենը նրան ավելի մեծ դերակատարում վերագրել է։ Նա շարքային հանցագործ է, որի տեղը բանտում է»,- եզրափակեց Մարինա Պողոսյանը։

Դատարանի այսօրվա որոշմանն անդրադարձել է նաև Գևորգյանը։ Նա նշել է, որ հայաստանյան այսօրվա իրողությունների պայմաններում ակնկալվում էր, որ դատարանը այլ որոշում կկայացնի, բայց դատարանի վրա ճնշում չի եղել, և դատարանը օբյեկտիվ որոշում է կայացրել. «Իմ համար սպասելի էր հետևյալը, որ երեկ դատական քննության ժամանակ բոլոր կողմերը հնարավորություն են ունեցել իրենց բոլոր փաստարկները ներկայացնելու, այդ իմաստով ես որևէ կողմնակալություն չեմ տեսել: Քանի որ նիստը անցել է բավական անկաշկանդ, իրավական փաստարկները ներկայացնելու տեսակետից բոլոր հնարավորությունները կար, որ դատարանը պաշտպանական կողմի արգումենտները ընդուներ հիմք: Հիմա ինչով է կոնկրետ առաջնորդվել դատարանը՝ այս պահին չեմ կարող ասել: Մյուս կողմից, ես կարծում եմ, որ երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր պոտենցիալ մեկ այլ որոշում լիներ, հավատացեք, որ այս երկու-երեք օրվա ընթացքում բավական լարված քննարկումներ ու օրեր են անցել»,- եզրափակեց Գևորգյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով: Մասնավորապես՝ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը) և արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում