211652_close_icon
views-count6451 դիտում article-date 23:48 09-11-2020

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և այդ հարցում Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը:[url=https://armenpress.am/arm/news/1034434.html] «Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն: «Մենք շատ հստակ բնութագրել ենք մեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես, հավանաբար լսել եք, բազմիցս Անկարայից այս հարցի վերաբերյալ այլ հայտարարություններ են հնչել: Ես կարող եմ միայն վերահաստատել Ռուսաստանի տեսակետը, որ մեր երկիրը չի աջակցում այս ճգնաժամի կարգավորման ուժային լուծումը, և մենք ձգտում ենք և կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել է Զախարովան:

Նմանատիպ նյութեր