Saturday, 20 04 2024
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը

«Արտոնյալներ ու յուրայիններ չեն լինելու». Սամվել Բաբայանը մարդկանց փողո՞ց դուրս կբերի

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով Արցախում սահմանադրական փոփոխություններ կատարելու համար ստորագրահավաք է սկսել, արդեն իսկ հավաքել է անհրաժեշտ քանակությունը։ Անհրաժեշտ քանակությունը, սակայն, դեռ բավարար չէ, որ Բաբայանը կարողանա առաջադրվել որպես նախագահի թեկնածու։ Գործընթացը դեռ պետք է անցնի Արցախի խորհրդարանով, ապա գերագույն դատարանով։

Օրերս Արցախում էր Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեսակետ է հայտնել, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող Սամվել Բաբայանի՝ Արցախում նախաձեռնած ստորագրահավաքը իրավական տեսանկյունից սահմանադրական խնդրահարույց դրույթ է ներկայացնում: «Եթե ՀՀ քաղաքացին Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաև ընտրելու իրավունք: Հետևաբար ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են արցախյան ընտրություններին քվեարկելու իրավունք ունենալ: Դժվար թե հանդուրժելի լինի այս իրավիճակը, երբ ԱՀ բնակչությանը թվով գերազանցող ՀՀ քաղաքացիները որոշեն, թե ինչ իշխանություն պիտի լինի ԱՀ-ում»,- ասել է նա։

Ի դեպ, կան որոշ տեղեկություններ, որ հուլիսի 20-ից Արցախում Սամվել Բաբայանը հանրահավաքներ է սկսում։ Իր աջակիցներից «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կոնկրետ այդ օրվա հետ կապված տեղեկություն չունի, բայցև նշեց, որ դա կլինի բնական գործընթաց: «Սամվել Բաբայանն ինքն էլ հայտարարել է, որ եթե ստորագրահավաքին ընթացք չտան, մարդիկ իրենց ստորագրածի հետևից կգնան։ Այսինքն՝ եթե մարդիկ ուզում են, որ Սամվել Բաբայանն առաջադրվի ու դրա համար ստորագրել են, բնական է, եթե այդ գործընթացը տապալողներ լինեն՝ իրենք դուրս կգան փողոց, այստեղ արտառոց ոչինչ չկա»,- նկատեց մեր զրուցակիցը։

Մեր այն դիտարկմանը, թե մամուլում կան տեղեկություններ, որ մարդիկ չեն իմացել, թե ինչի տակ են ստորագրում, և այդ քանակությունը խաբեությամբ ու այլ հարցադրմամբ է ներկայացվել, Պետրոսյանն արձագանքեց. «Գոնե ես ինչքանով տեղյակ եմ՝ դա իրականությանը չի համապատասխանում։ Մարդիկ հստակ իմացել են՝ ինչի տակ են ստորագրում, գրագիտության առումով մեր ժողովուրդը բարձր մակարդակ ունի, քաղաքականապես ակտիվ է, առանց կարդալ չի ստորագրում։ Մնացածը դեմագոգիա է, ինչպես ընդունված է ասել՝ ջրի մեջ մազ են ման գալիս։

Մարդը սահմանադրական ճանապարհով քայլ է արել, ի՞նչն է խնդիրը։ Վախենում են՝ այդ պատճառով էլ նման կերպ են արտահայտվում, ամբողջ թիմը նախկին կլանը պահելու նպատակ է հետապնդում, այդ պատճառով էլ նման տեղեկություններ են տարածվում։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում պետք է այդ կլանից ազատվել, հակառակ դեպքում գյուղերը դատարկվում են»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կոնկրետ հանրահավաքների մասով իրենք տեղեկություններ չունեն. «Սովորաբար հանրահավաքներ կազմակերպելու համար պետք է իշխանությունները տեղեկացվեն, որպեսզի քաղաքային իշխանությունները վայրը տրամադրեն։ Ես չգիտեմ՝ արդեն դիմե՞լ են, թե՞ ոչ»։

Միևնույն ժամանակ Բաբայանը շեշտեց. «Բոլոր գործողությունները՝ անկախ նրանից, թե ով է անում, պետք է ամբողջությամբ համապատասխանեն օրենքին, օրենքից դուրս որևէ մեկն արտոնյալ չէ որևէ քայլ անելու։ Մեզ մոտ չպետք է լինեն արտոնյալներ, յուրայիններ և բոլոր իրավունքներից զուրկ մարդիկ։ Այդպիսի բան չի կարող լինել Արցախում և առհասարակ որևէ նորմալ պետությունում։ Բոլոր գործողությունները պետք է համապատասխանեն օրենքին և օրենսդրությանը. այլ տարբերակ չկա»:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում