Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանում գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ

Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանում գանգատ է ներկայացրել 
Ադրբեջանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում՝ Արդարադատության միջազգային դատարանում, գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ ՝ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) խախտումների հիմքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարանը:

Դատարանի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը հայտնել է, որ տասնյակ տարիներ Ադրբեջանը հայերին ռասայական խտրականության է ենթարկել և պետության կողմից հովանավորվող հայատյացության այս քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են ոչ միայն համակարգային խտրականության, այլև՝ զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների:

Նշվել է, որ այդ գործելակերպը մեկ անգամ ևս առաջին պլան է մղվել 2020 թվականի սեպտեմբերին ՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո և զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել կոնվենցիայի կոպիտ խախտումներ:

Հայաստանը ներկայացրել է նաև, որ ռազմական գործողությունների ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 10 –ին ուժի մեջ մտած հրադադարից հետո անգամ Ադրբեջանը շարունակել է հայ ռազմագերիների, պատանդների, կալանավորված այլ անձանց սպանությունները, խոշտանգումները և այլ նվաստացումները:

«Հայաստանը դատարանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին CERD- ի խախտումների համար, կանխել ապագա վնասները և փոխհատուցել արդեն պատճառված վնասը»,-ասված է հաղորդագրությունում:

Հայաստանը խնդրել է դատարանին նաև որոշակի ժամանակավոր միջոցներ կիրառել՝ ծայրահեղ հրատապությունից ելնելով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]