Ավստրիայի Բուրգենլանդի կիրառական գիտությունների համալսարանի գրադարանում թեսթավորել են Yanshey չինական ռոբոտին, որն ուսանողներին օգնում է փնտրել անհրաժեշտ գրքերը և հետազոտություններ անցկացնել: Այս մասին հաղորդում է ավստրիական ORF հանրային հեռուստառադիոընկերությունը:
«Բուրգենլանդի կիրառական գիտությունների համալսարանն իր գրադարանում անսովոր օգնականի է փորձարկել. խոսքը Չինաստանից բերված ռոբոտի մասին է, որն այժմ շրջում է Եվրոպայում»,- ասվում է հաղորդագրությունում:
40 սմ բարձրությամբ Yanshey ռոբոտը կարող է ասել, թե որ գիրքը որտեղ է, ինչպես նաև օգնել հետազոտությունների անցկացման ժամանակ: Ընդ որում, ռոբոտը այս ամենն անում է առանց մարդու աջակցության:
Այժմ Yanshey-ին ստեղծող չինական ընկերությունը Եվրոպայում գործընկեր է փնտրում: Բուրգենլանդի կիրառական գիտությունների համալսարանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել ռոբոտ-նախագծին միանալու մասին: