News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնարավոր է՝ G20-ի գագաթնաժողովում հնչեն «Ղարաբաղ» կամ «Հարավային Կովկաս» արտահայտությունները, բայց քիչ հավանական է, որ բանը հասնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ լուրջ քննարկումների։ Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նրա խոսքով՝ գագաթնաժողովում կքննարկվեն Աֆրիկայի խնդիրները։

«Տվյալ պահին դա ամբողջ մարդկության գերխնդիրն է։ Գագաթնաժողովում կլուծվի Եվրոպայում գտնվող ներգաղթյալների հարցը։ Կքննարկեն, թե ի՞նչ պետք է անել, որպեսզի մարդիկ այլեւս Եվրոպա չներգաղթնեն եւ ի՞նչ անել նրանց հետ, որոնք արդեն այնտեղ են»,-հստակեցրեց Իսկանդարյանը։

Կովկասի ինստիտուտի տնօրենը հավելեց, որ Աֆրիկայի խնդրի հետ մեկտեղ կքննարկվի նաեւ Սիրիայի խնդիրը, կխոսվի Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների մասին։ Փորձագետը նշեց, որ վերջին երկու հարցերի քննարկման համար կկազմակերպվի ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Պուտինը նաեւ կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Անկեղծ ասած, ես չեմ կարծում, թե Պուտինի եւ Թրամփի հանդիպման ժամանակ որեւէ լուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, որոնք կփոխեն Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները»,- ընդգծեց Իսկանդարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ