«Փաստինֆո». Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի
ՀՀ սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ «Փաստինֆո»-ն մանրամասնում է, որ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազի բողոքը։
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Արա Կուբանյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել թե՛ դատախազությունը, թե՛ պաշտպանական կողմը։ Դատախազությունը վերաքննիչ բողոքով պահանջել է կալանավորել Կուբանյանին, իսկ պաշտպանական կողմը վիճարկել էր հիմնավոր կասկածի առկայությունը։
Նրան մեղադրանք է առաջադրվել է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Կուբանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակի ժամը 18-ին
- ԲԴԽ-ն բավարարել է ՀՀ սնանկության դատարանի 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը