«Մալաթիայի» տնօրինությունը դատի է տվել տեսչական մարմնին 4 փետրվարի 2023 - 15:15 AMT PanARMENIAN.Net - «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը հայտնել է, որ տոնավաճառի տնօրինությունը հունվարի 27-ին դիմել է վարչական դատարան՝ տեսչական մարմնի որոշումը բողոքարկելու համար: Դատարանը հայցը վարույթ է ընդունել. առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 11-ին, հայտնում է «Փաստինֆոն»։ Ավետիսյանն ասել է նաև, որ փետրվարի 4-ին «Մալաթիա» տոնավաճառում աշխատանքները չեն վերսկսվել, ինչպես ինքն ավելի վաղ հույս էր հայտնել՝ չեն հասցրել նախատեսված աշխատանքներն ավարտին հասցնել։ Նրա խոսքով՝ աշխատանքներում ներգրավված մասնագետներն ու տոնավաճառի աշխատակիցները 2 օր անընդմեջ աշխատել են, կեսգիշերին տուն են գնացել, հանգստացել, որ փետրվարի 4-ին նորից շարունակեն արձանագրված խախտումների վերացման աշխատանքները: ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է փետրավարի 1-ից դադարեցնել «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Փետրվարի 1-ին տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացում արդեն փակված տոնավաճառի դիմաց։ «Չենք ավարտել աշխատանքները: Կարծում եմ՝ այսօր կավարտենք, հիմա էլեկտրալարերն ենք փոխում, ազդանշանային համակարգ տեղադրում, ամբողջ փոշին լցվել էր սիգնալիզացիաների մեջ, պետք է ամեն ինչ փորձարկենք, նոր աշխատենք: Ժողովուրդը համաձայն են: Ոչինչ մի երկու օր չենք աշխատի, բայց կապահովենք: Եթե վերջացնենք՝ կաշխատենք»,-ասել է տնօրենը: ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է փետրավարի 1-ից դադարեցնել «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Փետրվարի 1-ին տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել արդեն փակված տոնավաճառի դիմաց։ Ավելի ուշ տոնավաճառի տնօրենն ու մեկ տասնյակ աշխատակիցները հանդիպել էին տեսչական մարմնի ղեկավարի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել՝ որքան արագ շտկվեն արձանագրված խախտումները, այնքան շուտ տեսչական մարմինը կվերանայի իր որոշումն ու կվերաբացվի տոնավաճառը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |