▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսահոլովակի պրեմիերա. Իվետա Մուկուչյան՝ «Հայաստանի աղջիկներ»

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր՝ «Հայաստանի աղջիկներ» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, որը նվիրված բոլոր հայ աղջիկներին:

Երգի հիմքում Հովհաննես Շիրազի համանուն բանաստեղծությունն է, ըստ երգչուհու՝ այս ընտրությունը  պայմանավորված է եղել նրանով, որ դա իր սիրելի ստեղծագործություններից մեկն է: 

 

Իվետա Մուկուչյանը տեսահոլովակում անդրադարձել է նաև իր սիրելի նկարիչներից մեկին՝ Մինաս Ավետիսյանին, որի կտավն էլ օգտագործել են տեսահոլովակի համար նախատեսված հագուստներից որոշների վրա:

Երգչուհուն հաջողվել է նաև «Հայաստանի աղջիկներ»-ը նկարահանել արգելված վայրերից մեկում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում: 

Նշենք, որ երաժշտության հեղինակն Իվետա Մուկուչյանն է, իսկ տեսահոլավակի ռեժիսորն Արեն Բայադյանն  է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին