1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԹԿՊԻ ռեկտորի միակ թեկնածու Արզումանյանը հանդիպել է ուսանողներին. Արամ Սուքիասյանը հայտարարել է առաջադրվելու մտադրության մասին

 ԵԹԿՊԻ ռեկտորի միակ թեկնածու Արզումանյանը հանդիպել է ուսանողներին. Արամ 
Սուքիասյանը հայտարարել է առաջադրվելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների մի մասը պահանջում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար և ռեկտորի միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանի ինքնաբացարկը: Ուսանողներն ուզում են` հայտարարվի նոր մրցույթ, որպեսզի այլ թեկնածուներ նույնպես առաջադրվելու հնարավորություն ունենան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ուսանողները հայտնեցին մայիսի 21-ին Լիլիթ Արզումանյանի և ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի  հետ հանդիպմանը, որը նախաձեռնել էր Արզումանյանը վեցամսյա հաշվետվություն ներկայացնելու նպատակով:

Ուսանողների պահանջը լսելուց հետո Լիլիթ Արզումանյանը խոստովանեց, որ մայիսի 20-ին ներկայացել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, զրուցել նախարար Արայիկ Հարությունյանի հետ` ընդգծելով, որ ցանկանում է ինքնաբացարկ հայտնել: «Նախարարն ինձ տվեց հարցեր, որոնց պատասխանները ես չունեի: Հարությունյանն ասաց, որ ռեկտորի ընտրությունների անցկացումը թողել է մինչև ամենավերջին ժամկետը` թույլ չտալով ընտրություններ անցկացնել երկու կամ երեք ամսում: Նախարարը շեշտեց, որ հայտարարությունը տրվել է, և մեկ ամիս շարունակ ոչ ոք չի դիմել իրեն»,-պատմեց Արզումանյանը:

Ի պատասխան այս խոստովանությանը` ուսանողները նշեցին, որ պատրաստ են դիմել նաև Արայիկ Հարությունյանին` հիմնավորելով, որ իրենք ունեն ընտրության իրավունք և չեն ցանկանում զուրկ լինել այլընտրանքից, ուզում են լսել տարբեր թեկնածուների ծրագրեր, քննարկել դրանք և որոշել ցանկանո՞ւմ են արդյոք համագործակցել այս կամ այն թեկնածուի հետ:

Հանդիպմանը գտնվեցին ուսանողներ, որոնք խոսեցին Լիլիթ Արզումանյանի արժանիքների մասին` շեշտելով, որ դիմել են նրան իրենց հուզող տարբեր հարցերով և մշտապես ստացել Արզումանյանի աջակցությունը:

Իրեն ընդդիմացող և իրեն սատարող ուսանողներին լսելուց հետո Արզումանյանն ասաց, որ ևս մեկ անգամ կխոսի ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ և զրույցի արդյունքների մասին կհայտնի բոլորին:

Երևանի նախկին փոխքաղաքապետ, ԵԹԿՊԻ դասախոս Արամ Սուքիասյանն էլ ուշադրությամբ գործընթացին հետևելուց հետո հայտարարեց, որ նոր մրցույթի դեպքում պատրաստ է դնել իր թեկնածությունը:

Օրեր առաջ ինստիտուտի ուսանողական խորհուրդը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ուսանողության մեծամասնությունը ցանկանում է ունենալ թեկնածուի այլընտրանքային տարբերակ և լսել բուհի զարգացման այլ հայեցակարգեր ու ծրագրեր ևս:

Ռեկտորի թեկնածուի ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել Լիլիթ Արզումանյանը, Արմեն Հարությունյանը և Վասիլ Գևորգյանը:  Արմեն Հարությունյանը և Վասիլ Գևորգյանը մերժում են ստացել Հայաստանի կրթության և գիտության նախարարությունից այն հիմնավորմամբ, որ նրանց տվյալները  չեն համապատասխանում ինստիտուտի կանոնադրության 29-րդ կետին:

Ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել, երբ Դավիթ Մուրադյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրությունները նախատեսված է անցկացնել մայիսի 22-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]